Այս ամենը լո՞ւրջ է ասում, թե՞ ոնց: Եթե՝ այո, ապա, կարծում եմ, որ նա շտապ բուժզննության կարիք ունի: Անհետաձգելի:
Լիտվան առաջիններից մեկն է 1991 թվականին դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից՝ թեև նա իր անկախության հռչակագիրն ընդունել էր դեռևս 1990 թվականի մարտի 11-ին:
«Հանգիստ թողեք Վազգենին, Վազգենն իր գործը փայլուն կատարել է, և յասօրվա այս հաղթանակների գերակշռող մաս ըՎազգենի շնորհիվ էր, թե հաղթանակների, թե համախմբման և թե կարգուկանոնի, առավելևս՝ բանակի ձևավորման»,- ասել է նա:
Նա հիշեցրել է, որ Լոնդոնը բաց ձևով դատապարտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը՝ ընդգծելով, որ բրիտանական խորհրդարանում անցկացված քվեարկությունը չի փոխել իրենց տվյալ դիրքորոշումը:
Ոստիկանությունն այսօր պաշտոնապես հաստատել է, որ երեկ երկու անձ բերման է ենթարկվել թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով՝ հստակեցնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Մոսկովյան 31 հասցեից։
Հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքեր, հեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Արթուր Վ.-ն: Մեկնած օպերտիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Գյուղապետը ևս հակված էր այն մտքին, որ թունավորումները ջրից են եղել, քանի որ, ըստ նրա՝ դեպքերը գրանցվել են գյուղի ողջ տարածքով, այսինքն՝ տեղային չեն:
Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեգհանը հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Ֆահդ ահդ ալ-Ջասեմ էլ-Ֆրեյջի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
2013թ. օգոստոսի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ անցկացված հավաքի քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակվել է նամակ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որում բարձրացված հարցադրումների կապակցությամբ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է.
Մեկնաբանելով Օշական եւ Ոսկեվազ գյուղերում oգոստոսի 28-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերը, ՀՀ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Աննա Հարությունյանը հայտնել է «Արմենիա» հեռուստաալիքին, որ Բազմաղբյուրը, որտեղից իրականացվում է նշված գյուղերի ջրամատակարարումը, պատկանում է «Երևան Ջուր» ընկերությանը:
Անշուշտ քաջատեղյակ եք, որ դեռ անցյալ տարի Գյումրիում, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված Մուշ – 2/2 նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, իսկ ներկայումս աղետի գոտում բնակարանաշինությունն ամբողջովին սառեցված է:
Զինված ուժերը Cobra տիպի տակտիկական զրահամեքենաների համար վճարելու է 227.9 միլիոն լիրա (մոտ 114 միլիոն դոլար):
Նախագահական նստավայր չեն մեկնել ընդդիմադիր կուսակցապետները:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:
178 էջից բաղկացած գաղտնի փաստաթղթում ներառված են անցկացրած ու առաջիկա գործողությունների մասին ամերիկյան հատուկ ծառայությունների հաշվետվությունները, որոնցում նրանք Կոնգրեսից խնդրել են ֆինանսավորում հատկացնել:
Զոհվածներից 94.063-ը քաղաքացիական անձինք են, իսկ 14.683-ը՝զինվորականներ:
Այս մասին նշված է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերում:
Գատիլովն ընդգծել է, որ ներկա փուլում պետք է ձեռնարկել ամեն անհրաժեշտ գործողություն՝ կանխելու համար Սիրիայում իրավիճակի հնարավոր բացասական զարգացումը:
Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Էլիոտ Անջելան:
Ռազմական միջամտության օգտին արտահայտվել է Համայնքների պալատի 272 անդամ, իսկ դեմ՝ 285-ը:
Առավել հասկանալի կլիներ ենթադրելը, որ դա արել է «Ալ Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրան»՝ Արևմուտքին ներգրավելու համար:
Այս տարի Ասամբլեային մասնակցում է շուրջ 140 երկիր:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ գումարել է արտակարգ խորհրդաժողով՝ կապված Սիրիայում իրավիճակի սրման հետ:
Ակնհայտ է, որ «հերոս» ոստիկանները պետության ներկայացուցիչ են, հետևաբար կատարվածը պետք է դիտարկել, որ նման կերպ ինձ հետ՝ որպես մարդու և քաղաքացու, այդ կերպ վարվել է պետությունը:
«Միացեք սկսված պայքարին: Մենք ենք տերը մեր երկրի»,-նշված է երիտասրադների հայտարարության մեջ:
Նախօրեին եւս «հնգյակը» քննարկել էր նախագիծը եւ կրկին համաձայնեցված որոշման չէր հանգել:
Նա միաժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի քննարկում Սիրիայում թռիչքազերծ գոտու հնարավորությունը, ինչպես Լիբիայում Քադաֆիի ռեժիմի տապալումից առաջ:
Տեղի ոստիկաններից մեկը «Հետքին» տեղեկացրել է, որ ծաղրողը և Գևորգի մորը հարվածողն արդեն «բռնված է»:
«Սիրիայում մի կողմից կառավարում է աշխարհիկ բռնապետը, մյուս կողմից տեսնում ենք Ալ Քաիդայի հետ կապված կրոնական ֆանատիկոսների, այդ իսկ պատճառով ռազմական ներխուժումը ոչ համարժեք լուծում կլինի: Սիրիայում դա բարու եւ չարի պայքար չէ, այլ երկու չարի դիմակայություն»: