
Օշական և Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարման հետ «Երևան Ջուր» ՓԲԸ կապ չունի

Մեկնաբանելով Օշական եւ Ոսկեվազ գյուղերում oգոստոսի 28-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերը, ՀՀ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Աննա Հարությունյանը հայտնել է «Արմենիա» հեռուստաալիքին, որ Բազմաղբյուրը, որտեղից իրականացվում է նշված գյուղերի ջրամատակարարումը, պատկանում է «Երևան Ջուր» ընկերությանը: Վերջինիս աշխատակիցները ևս զբաղվում են խնդրի ուսումնասիրությամբ:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: «Երևան Ջուր» ՓԲԸ չի զբաղվում Օշական և Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարմամբ, հետևաբար չի կրում պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժին