
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» հաղթեց ԶՀԿ զբոսաշրջային պաստառների մրցույթում

Հայաստանի Հանրային ռադիոյի փոխանցմամբ՝ Հայաստանը հաղթող է ճաաչվել ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության «Vettor Giusti» 2013 թվականի զբոսաշրջային պաստառների մրցույթում «Եվրոպա» անվանակարգում։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվել է լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում:
«Vettor Giusti» Զբոսաշրջային պաստառների մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ «UNWTO»-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի կապակցությամբ։ Այս տարի Ասամբլեային մասնակցում է շուրջ 140 երկիր:
Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» պաստառը կցուցադրվի «UNWTO»-ի մադրիդյան շտաբ-գրասենյակի նախասրահում և էլեկտրոնային տարբերակով տեղակայված կլինի «UNWTO»-ի պաշտոնական կայքում մինչև հաջորդ՝ 2015 թվականին կայանալիք մրցույթը: