Բանավեճերից ու քվեարկությունից հետո ես չեմ խոսել նրա (Օբամայ) հետ:
Ակցիան, որին մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ, կանայք ու երեխաներ, կրում է խաղաղ բնույթ:
Պատասխանելով քիչ թվով աշակերտներ ունեցող ավագ դպրոցների վերամիավորման մասին հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հատկապես մի շարք մարզերում նման խնդիր կա, ուստի չի բացառվում, որ ավագ դպրոցները կարող են վերակազմավորվել:
Այս մասին գործակալությանը հայտնել է ԱՄՆ կառավարությունում եղած աղբյուրը:
Սաակաշվիլին մե՛րթ իրեն անվանում է վագրաձի, մե՛րթ էլ՝ այլ կերպ:
«Սիգնալ չտաս» ասելով ոստիկանը ճանկում է վարորդի վիզը, սակայն վերջինիս ետ են քաշում գործընկերները:
Արմավիրի մարզպետարանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներին:
«Աշխարհում չկա մի ընտանիք, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունցեցող անդամ չլինի: Աշխարհի բնակչության կեսը կա´մ արդեն ունի հոգեկան խանգարում, կա´մ հետագայում ունենալու է նման խնդիրներ»,- աս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի պրոֆեսոր Դրիս Մուսսաուն:
Բուհը պարտավոր է վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով զեղչեր հատկացնել:
«Բնական է ոստիկանության ջղաձգումները, որովհետև ռեժիմը հասկանում է, որ պայքարը իրենց վերահսկողության տակից դուրս է գալիս»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության աշխատակից Ջոնաս Ստյուարտը:
«Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների գնահատման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են թեմատիկ և կիսամյակային ստուգողական գրավոր աշխատանքների տետրեր, որոնք կարող են գործածվել ուսումնական հաստատություներում բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ»:
Անկարան չի ցանկանում, որ Թուրքիան վերածվի մուսուլմանական երկրին ռմբակոծող երկրի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար:
eMedia.am-ի տեղեկություններով, օգոստոսի 31-ին ընդդեմ Փակ շուկայի աղճատման և «Երևան Սիթի» վերածման տեղի ունենալիք բողոքի ակցիային ՀՀ ոստիկանությունը լինելու է խիստ և կոշտ:
Նարեկացու` ebay-ում վաճառքի հանված ձեռագրին այլևս ոչ մի վտանգ չի սպառնում, ավելին` եզակի գիրքն արդեն Հայաստանում է: Այն գնել է Արթուր Ջանիբեկյանը:
Պառակտումը խորանում է:
Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաև մեծահասակները՝ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:
Իսրայելական մամուլի աղբյուրների հաղորդմամբ՝ հրեական պետությունը վճարելու է ներգաղթյալների ճանապարհածախսը (ավիատոմս) և յուրաքանչյուրին հատկացնելու է 1500-ական դոլար:
Տարեց կանանց նկատմամբ որդին և հարսը ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել, այլ նաև բարոյահոգեբանական՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը։
«Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության տնօրինությունը պատրաստ է Կապանի օդանավակայանի վերագործարկման համար հատկացնել 500.000 դոլար:
«Էս խեղճ հայվանները իրենց 80.000 դրամի պատճառով մարդ են ծեծում` լալկվել են, որովհետև եթե չծեծեն` չեն ստանա ու սովից կսատկեն: Մի օր պայթելու են` պայթելու են չինովնիկը, պետական աշխատողը ու գարշանք է տարածվելու»:
Վարորդը եղել է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ 41-ամյա Արամ Հովհաննիսյանը, իսկ մահացած ուղևորները նրա համագյուղացիներն են՝ 40-ամյա Վաչագան Ասատրյանը, 66-ամյա Լավրեն Հովհաննիսյանը և 42-ամյա Պարթև Հովհաննիսյանը:
Համալսարանական ցանկացած խնդրի հանդեպ ոչ կառուցողական մոտեցումը, հարցի անհարկի շահարկումը առաջին հերթին հարվածում է Մայր բուհի հեղինակությանը, դրական վարկանիշին:
ԵՊՀ-ն 1 տարվա մեջ ՀՀԿ երիտասարդական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ` 250.000 դոլար: Հարցնող լինի` ինչի՞ համար. որ էն լակոտները, որ «Բազե» են խաղում, Հանրապետական են խաղում, որոնք ջիպեր են քշում, տուն են առնում, տուն են վաճառում, բիզնես են դնում, երկրի հերն են անիծում, ոստիկան են դառնում… իրենց են ֆինանսավորո՞ւմ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել առողջություն, երջանկություն ու հաջողություններ Արցախը զարգացած, ժողովրդավարական, բարեկեցիկ և հզոր պետություն դարձնելու՝ երկրի ղեկավարի նրա բարձր ու պատասխանատու առաքելության մեջ:
Նախագահական նստավայրի առջև քիչ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում ազատազրկման դատապարտված անձանց մի խումբ հարազատներ:
Հավաստիացնում ենք, որ բոլոր հարցերին հաշված րոպեների ընթացքում կտրվի պատշաճ լուծում: