Բաժիններ՝

Սիրիա ռազմական ներխուժումը խնդրի ոչ համարժեք լուծում կլինի. Չեխիան եւ Իտալիան չեն մասնակցի ռազմական գործողություններին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հինգշաբթի հայտարարել է, որ Սիրիա ռազմական ներխուժումը խնդրի ոչ համարժեք լուծում կլինի, հաղորդում է  РИА Новости-ն: «Սիրիայում մի կողմից կառավարում է աշխարհիկ բռնապետը, մյուս կողմից տեսնում ենք Ալ Քաիդայի հետ կապված կրոնական ֆանատիկոսների, այդ իսկ պատճառով ռազմական ներխուժումը ոչ համարժեք լուծում կլինի: Սիրիայում դա բարու եւ չարի պայքար չէ, այլ երկու չարի դիմակայություն»,-հայտարարել է Չեխիայի նախագահը:

Իտալիայի  վարչապետ Էնրիկե Լետան եւս անդրադարձել է նույն հարցին: Իտալական Rai Uno ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, որ Իտալիան  չի մասնակցի Սիրիայում ռազմական գործողություններին: «Եթե ՄԱԿ-ը հավանություն չտա գործողությունների  անցկացմանը, Իտալիան դրանց չի մասնակցի»,-հայտարարել է Լետան:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031