
Միջադեպ Հյուսիսային պողոտայում. երաժիշտ Գևորգի մորը տեղափոխել են հիվանդանոց

Hetq.am –ի փոխանցմամբ` օգոստոսի 29-երեկոյան Հյուսիսային պողոտայում երաժշիտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»: Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն:
Մորն ի պատասխան՝ մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը րոպեներ առաջ Գևորգի մորը տեղափոխեց հիվանդանոց՝ աչքի պատռվածքով: Ոստիկանները Գևորգին ուղեկցել են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու: Տեղի ոստիկաններից մեկը «Հետքին» տեղեկացրել է, որ ծաղրողը և Գևորգի մորը հարվածողն արդեն «բռնված է»: