Վեստերվելեի խոսքերով՝ Գերմանիային ոչ ոք չի դիմել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը մասնակցելու հարցով:
ԱՄՆ-ի իշխանությունները վստահ են, որ Իրանը հարկադրված է օտար հաշվեհամարներում պահել նավթի վաճառքից ստացված գումարի գրեթ կեսը, ինչի համար էլ չի կարողանում լիարժեք օգտվել դրանից:
Օգոստոսի 25-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի և քերծվածքների հետքերով:
ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Կիվիրյանը հայտարարել է, որ «վերևում» չհամաձայնվեցին, որպեսզի իր երեսուն փաստաբանները իր հետ մասնակցեն հարցաքննությանը, այդ պատճառով և նկատի ունենալով այլ ապօրինություններ, Կիվիրյանը բացարկ է ներկայացրել քննիչ Լևոն Մելքոնյանին:
Հայաստանի տնտեսության վիճակը որքան էլ փորձում են վարդագույն գույներով ներկայացնել, իրականում վիճակը խիստ անհանգստացնող է, եթե չասենք անկումային: Խնդիրն այն է, որ տարվա այս եռուն շրջանում համախառն ներքին արդյունքի աճը 0-ական է: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրորդ եռամսյակի ՀՆԱ ցուցանիշը՝ 900 մլրդ 746.3 մլն դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ավելի է ընդամենը 0.6%-ով:
168.am-ի հետ զրույցում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ասաց, որ գիտաժողովին կմասնակցեն շուրջ 300 մասնագետներ ավելի քան 30 երկրներից:
Սպառողական գների ինդեքսը 2013 թվականի օգոստոսին աճել է 9.3%-ով՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ։ Այս մասի տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը:
Տուժածը Գյումրի բժշկական կենտրոն օգոստոսի 29-ին ընդունվել էր ծանր վիճակով, տրավմատիկ շոկով: Դիտեք տեսանյութը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ Հայաստանում են գտնվում «Յակուտիայի երկաթուղի» Բաժնետիրական ընկերություն» ԲԲԸ ներկայացուցիչները:
Հիշեցնելով, 2003 թվականին Իրաքում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական միջամտությունը՝ դեսպանը հայտարարել է, որ ռազմական միջամտությունը (Սիրիայում) չի կարող հանդիսանալ խնդրի լուծում:
Օգոստոսի 31-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներկայումս կղզում աճում է միայն չորս ծառատեսակ, ինչը բնորոշ է տվյալ տեղանքի համար:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ եւ հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին:
Օգոստոսի 24-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1997 թ. ծնված Արա Հ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան պատշգամբից վայր ընկնելու հետևանքով:
«Քննարկումների արդյունքում պետք է ստեղծվի պրակտիկ նշանակություն ունեցող փաստաթուղթ, որտեղ գործող օրենսդրության վերլուծության հիման վրա բացահայտված խնդիրների համար կոնկրետ լուծումներ կառաջարկվեն»,-նշեց փոխվարչապետը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին:
Սրանից առաջ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել է, որ Լոնդոնը չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությանը:
Պարզվել է նախօրեին Հյուսիսային պոողոտայի երաժիշտ Գևորգի մոր աչքին հարվածողի ինքնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետով, Սարգսյանը որոշել է Վախթանգ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:
Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևն օգոստոսի 28-29-ին մի շարք համաձայնագրեր է ստորագրել իր պաշտոնական այցի շրջանակներում:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 UV 324 և «Ֆորդ» մակնիշի 22 SO 746 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:
Նշված քաղաքացին՝ 1979 թ. ծնված Հայկ Հ.-ն, օտարերկրացու հետ հրավիրվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
«Իր ասածները հիմարություն են: Եթե ինքը այդ ամեն ինչի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, թող ինքը անձամբ գտնի այդ ոստիկանին և խնդրի իրեն էլ շատ նուրբ համբուրել»:
Սիրիային սահմանակից 7 շրջանների սահմանների երկայնքով բնակչության պաշտպանության համար պատրաստվել են հատուկ բունկերներ:
Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Այս տարվա հուլիսին ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում իրականացվել են 17,226 գործարքներ, որոնց քանակը հունիսի համեմատ աճել է 2.2 %-ով, իսկ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 22.6%-ով:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում մեկ անգամ ևս քննարկվել են Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի հիմնական սկզբունքներն ու դրույթները, պարզաբանվել կառույցի նպատակները, գործառույթները, դերն ու նշանակությունը: Նշվել է, որ նախագիծը սեպտեմբերի վերջին պետք է ներկայացվի Հանրապետության ղեկավարին:
Գիտնականների խոսքերով՝ այս կանիոնն անգամ ավելի երկար է ԱՄՆ Արիզոնա նահանգում գտնվող Մեծ կանիոնից:
«Հիմա ես կբարձրանամ վերև մի փաստաբանի հետ և քննիչին կներկայացնեմ իմ երեսուն փաստաբանների ցուցակը, և թող նա անցաթղթերը ապահովի: Թող տեսնի և համզովի, որ սա ես եմ, և իր հետ ես եմ խոսում»,- ասել է Կիվիրյանը: