
ԱՄՆ-ը շարունակելու է Սիրիայի շուրջ համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ. Չակ Հեյգել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան վարչակազմը շարունակելու է Սիրիայի շուրջ համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ՝ չնայած նրան, որ բրիտանական խորհրդարանը մերժել է իր կառավարության ներկայացրած բանաձևը՝ կապված Դամասկոսի դեմ կոշտ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության դեմ:
Այս մասին այսօր լրագրողների հեը զրույցում հայտարարել է ասիական շրջագայության մեջ գտնվող Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը: Նա հիշեցրել է, որ Լոնդոնը բաց ձևով դատապարտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը՝ ընդգծելով, որ բրիտանական խորհրդարանում անցկացված քվեարկությունը չի փոխել իրենց տվյալ դիրքորոշումը.
«Յուրաքանչյուր երկիր կարող է ընդունել սեփական որոշումներ, և մենք հարգում ենք դրանք: Մենք շարունակելու ենք համագործակցել ու խորհրդակցել Մեծ Բրիտանիայի և մեր բոլոր դաշնակիցների հետ: Խոսքը գնում է համատեղ առաջ ընթանալու ուղիների քննարկման մասին»: