Թուրքիան ուղիղ չի մասնակցի Սիրիայի դեմ օդային ռազմական հարվածներին. Էրդողան

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ գումարել է արտակարգ խորհրդաժողով՝ կապված Սիրիայում իրավիճակի սրման հետ:
Դրան մասնակցել են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, փոխվարչապետներ Բյուլենթ Արընչն ու Բեշիր Աթալայը:

Հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությունը նպատակ չի հետապնդի տապալել նախագահ Բաշար Ասադին և կուղղվի միայն նրա ուժերի թուլացմանը: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան ուղիղ չի մասնակցի Սիրիայի դեմ օդային ռազմական հարվածներին և մյուս երկրներին միայն օգնելու է իրականացնել իրենց օդային հարձակումները:

Բացի այդ, Էրդողանը կարգադրել է խստացնել Սիրիային սահմանակից նահանգներում անվտանգության միջոցառումները և այնտեղ ուղարկել հավելյալ զինվորական կոնտինգենտ ու ռազմական տեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031