
Ոստիկանությունը հաստատում է, որ թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել

Ոստիկանությունն այսօր պաշտոնապես հաստատել է, որ երեկ երկու անձ բերման է ենթարկվել թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով՝ հստակեցնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Մոսկովյան 31 հասցեից։ Ըստ «Փաստինֆոյի»՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից չանձնավորեցին և չհրապարակեցին բերման ենթարկված անձանց տվյալները, սակայն երկու անձի բերման ենթարկվելու մասին լուրը տրամադրեցին ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման՝ խնդրելով ճշտել կայքի ունեցած տեղեկություններն այն մասին, որ օգոստոսի 29-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին և նրա ընկերը։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
Կարդացեք այստեղ.