
Մոսկվան դեմ է ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի դեմ ուժային գործողություններ սկսելու իրավունք տվող յուրաքանչյուր բանաձևի. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է ՄԱԿ ԱԽ-ի յուրաքանչյուր բանաձևին, որը կարող է օգտագործվել Սիրիայի դեմ ուժային գործողություններ սկսելու համար:
Գատիլովն ընդգծել է, որ ներկա փուլում պետք է ձեռնարկել ամեն անհրաժեշտ գործողություն՝ կանխելու համար Սիրիայում իրավիճակի հնարավոր բացասական զարգացումը կամ որևէ ուժային ակցիան. «Ներկայումս մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, դրան են ուղղված մեր ջանքերը»: