Սասուն Միքայելյան. Չի կարելի Վազգենի գերեզմանը քանդել. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը՝ խոսելով վերջին շրջանում ըմբոստացած ազատամարտիկներին մասնատելու փորձերի մասին, ասել. «Արդեն մասնատել եք, կերել եք մեզ, բոլոր դափնիներն ու տիտղոսները տալիս ենք ձեզ, հերիք է, թողեք ապրենք»։ Նաև անդրադարձել է Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) որոշ հարցադրումներին ու մի քանի ուշագրավ դրվագներ պատմել Ղարաբաղյան պատերազմի, մասնավորապես Խոջալուի ու Շուշիի ազատագրման մարտական օպերացիաների մասին։ Նաև պատասխանել է Կոմանդոսի այն հարցին` արդյո՞ք Վազգեն Սարգսյանին տեսել է զենքը ձեռքին։ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ կաշխատի այլևս չանդրադառնալ վերջին օրերին Արկադի Տեր-Թադևոսյանի հետ հեռակա բանավեճին, քանի որ դա կեղտոտ խաղ է։
Հարցին, թե՝ Կոմանդոսն ասում է, որ Վազգենը սխալներ է արել, որի պնդուղները հիմա մենք քաղում ենք, ի՞նչ սխալների մասին է խոսքը, Սասուն Միքայելյանը պատասխանել է. «Երևի ազատագրված տարածքների հետ. Վազգենի սխալը դա՞ էր»: Նաև նկատում է. «Անսխալական մարդ չկա, բայց չի կարելի այսօր Վազգենից խոսել, չի կարելի Վազգենի գերեզմանը քանդել»:
«Հանգիստ թողեք Վազգենին, Վազգենն իր գործը փայլուն կատարել է, և յասօրվա այս հաղթանակների գերակշռող մաս ըՎազգենի շնորհիվ էր, թե հաղթանակների, թե համախմբման և թե կարգուկանոնի, առավելևս՝ բանակի ձևավորման»,- ասել է նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ՀԺ այսօրվա համարում: