Բաժիններ՝

ԱՆ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետի փոխանցմամբ՝ թունավորումների պատճառը ջուրն է

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում վերջին օրերին բռնկված թունավորումների լաբորատոր նախնական պատասխանները ստացված են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Աննա Հարութունյանը: Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ աղիքային իֆեկցիա ախտորոշմամբ և կլինիկական նշաններով ստացիոնար, ամբուլատոր և բակային այցելությունների ժամանակ հաշվառվել է 124 մարդ:

Այն հարցին, թե ի վերջո ի՞նչն էր թունավորման պատճառը, տեսության պետը պատասխանեց, որ չնաած լաբորատոր փորձաքննության արդյունքում հերքվել է ջրից թունավորման պատճառը, սակայն իրենք հակված են և պնդում են, որ պատճառը ջուրն է.

«Քանի որ թունավորումները գրանցվեցին մի քանի օր առաջ, իսկ մարդկանց մոտ կլինիկական նշանները հայտնաբերվել են ջուրն օգտագործելուց մի քանի օր անց, չի բացառվում, որ մենք արդ իսկ մաքուր ջուրը վերցրած լինենք անալիզների համար»,- ասաց նա:

168.am-ը զրույցեց նաև թունավորման մեծ դեպքեր գրանցած Ոսկեվազ և Օշական գյուղերի գյուղապետերի հետ: Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանն ասաց, որ նոր դեպքեր չեն արաձանագրվել և որ գյուղապետարանի աշխատակիցներն ամբոլատորիայի աշխատակիցների հետ միասին պարբերաբար տնայցեր են իրականացնում: Գյուղապետը ևս հակված էր այն մտքին, որ թունավորումները ջրից են եղել, քանի որ, ըստ նրա՝ դեպքերը գրանցվել են գյուղի ողջ տարածքով, այսինքն՝ տեղային չեն:

Կարդացեք նաև

Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ իրենց մոտ արձանագրվել է թունավորման 40 դեպք: Ի դեպ, թունավորումներ գրանցվել են նաև Ոսկեհատ համայնքում. Մինչ օրս բուժօգնության է դիմել 3 մարդ: Այսօր ևս համայնքի ղեկավարին է դիմել մեկ ընտանիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս