Բաժիններ՝

Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը պլանավորված է նոյեմբերին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը պլանավորված է նոյեմբերի երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:

Վերջինիս խոսքերով՝ նախագահական ընտրությունների ավարտից հետո Ադրբեջանում կազմվելու է նիստի հատուկ պլանը: Դեսպանն ընդգծել է, որ այս տարի անպայմանորեն անցկացվելու է այդ նիստը:

Ջոշքունը մանրամասնել է, որ այդ նիստի ժամանակ քննարկվելու է համագործակցության լայն շրջանակ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական բնույթի հարցեր:
Նշվում է, որ Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երկրորդ նիստը նախորդ տարի անցկացվել է Գաբալայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031