
Լիտվայում նշում են խորհրդային (ռուսական) զորքերի դուրս բերման 20-ամյակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի պաշտպանության նախարար Յոզաս Օլեկասն այսօր Սեյմում (խորհրդարան) բացելու է Լիտվայից խորհրդարային զորքերի հեռանալու 20-ամյակին նվիրված ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են համապատասխան լուսանկարներ ու փաստագրական նյութեր:
Բացի այդ, այսօր Սեյմում բացվելու է «1992 թվական. Զորքերի դուրս բերման շուրջ ռուս-լիտվական պայմանավորվածությունը» ֆորումը:
Լիտվան առաջիններից մեկն է 1991 թվականին դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից՝ թեև նա իր անկախության հռչակագիրն ընդունել էր դեռևս 1990 թվականի մարտի 11-ին: 1991 թվականին միջազգային հանրությունը ճանաչեց Լիտվայի անկախությունը՝ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու նրա որոշումը:
1993 թվականի օգոստոսի 31-ին Լիտվան լքեց ռուս վերջին զինվորը: Դրա հետ կապված՝ վաղը Լիտվայի խոշոր քաղաքներում կանցկացվեն մի շարք հանդիսավոր միջոցառումներ՝ պետական դրոշի բարձրացմամբ ու զինծառայողների մասնակցությամբ: