
Otokar ընկերությունը հաղթել է զրահամեքենաների արտադրության վերաբերյալ Թուրքիայի զինված ուժերի հայտարարած մրցույթում

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Otokar ընկերությունը հաղթել է զրահամեքենաների արտադրության վերաբերյալ Թուրքիայի զինված ուժերի հայտարարած մրցույթում: Զինված ուժերը Cobra տիպի տակտիկական զրահամեքենաների համար վճարելու է 227.9 միլիոն լիրա (մոտ 114 միլիոն դոլար):
Պլանավորված է, որ Otokar ընկերությունը Cobra զրահամեքենաները զինված ուժերին մատակարարելու գործընթացը սկսելու է այս տարի և ավարտելու է 2015 թվականին: Թուրքիայի զինված ուժերն այս տարի խզել էին Kirpi զրահամեքենաների մատակարարման վերաբերյալ BMC ընկերության հետ կնքած պայմանագիրը: