Բաժիններ՝

Սերժ Թանկյանն անհանգստություն է հայտնել՝ կապված Սիրիային հնարավոր հարված հասցնելու հետ

Ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում մեկնաբանել է Սիրիայում իրավիճակի սրումը.

«Ես իսկապես անհանգստացած եմ քիմիական զենք կիրառելու վերաբերյալ սիրիական վարչակարգի դեմ ներկայացված «ապացույցի» կապակցությամբ, ինչը ծառայում է որպես պատրվակ (ռազմական) միջամտության համար: Հիշում եք Իրաքի դեմ «slam dunk» (նետում բասկետբոլում, երբ բասկետբոլիստը գնդակը խաղարկում է զամբյուղի տակ, ապա այն նետում է զամբյուղը) ապացույցը:

Ինչո՞ւ պետք է Ասադը կիրառեր քիմիական զենք, երբ նա առաջատար դեր է խաղում իր մերձակայքում: Ես ոչ մի իմաստ չեմ տեսնում դրանում: Առավել հասկանալի կլիներ ենթադրելը, որ դա արել է «Ալ Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրան»՝ Արևմուտքին ներգրավելու համար:

Այս անգամ թող համայն աշխարհի մարդիկ տեսնեն ապացույցը և թող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան և ոչ թե ՄԱԿ ԱԽ-ի մի քանի ազգերը կայացնեն ներգրավման որոշում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս