Ռուսաստանի մաքսային ծառայությունը օգոստոսի 14-ից խստացրել է ուկրաինական բեռների նկատմամբ վերահսկողությունը:
Կանաչ թեյ շատ են օգտագործում արևմտյան երկրներում: Սակայն աշխարհում ամենաթանկ կանաչ թեյը, որքան էլ զարմանալի է, աճեցվում է Ճապոնիայում: Այն արտադրում է «Ռոյալ Բլու» թեյի գործարանը: Թեյը վաճառվում է 750 միլիլիտրանոց գինու շշերով:
Այն պատված է 22 կարատ կշռով ոսկիով և զարդարված է ադամանդներով: «Playstation 3»-ի վրա տեղադրված է մոտ 60 ադամանդ, որոնց ընդհանուր կշիռը կազմում է շուրջ 5 կարատ:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի վարույթ է ընդունվել անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անզգուշությամբ անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու գործը:
Ստամբուլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ ազդեցություն են ունեցել Դեդ Հասանի կլանի սլավոնական և մենգրելական թևերի հարաբերությունների վրա։
«Պահաջները տարբեր են, սակայն հիմնականը այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պահանջն է, որովհետև Վանաձոր քրեակատարողական հիմնարկը հայտնի է ռեժիմի իր խստապահանջությամբ ու կարգուկանոնի բարձր մակարդակով… նեղվում են երևի դատապարտալները, ուզում են գնալ ավելի «հանգիստ» քրեակատարողական հիմնարկներ:
Օրերս Բուենոս Այրես քաղաքում անց է կացվել Տանգոյի համաշխարհային փառատոնը, որին մասնակցել է 500 զույգ աշխարհի 37 երկրներից: Այս տարվա փառատոնը, սակայն, առանձնացել է նրանով, որ առաջին անգամ ժյուրիի անդամները փառատոնին մասնակցելու հնարավորություն են ընձեռել միասեռական զույգերի: Փառատոնին մասնակցել է 4 միասեռական զույգ, որոնցից մեկը կազմված է եղել 2 աղջիկներից:
Ռուսաստանի Պետդումայի ЛДПР խմբակցության պատգամավորները օրակարգ են մտցրել միգրանտների արտաքսման մասին օրենքի նախագիծ։ Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, օրինագծում առաջարկվում է Ռուսաստանի տարածքում առանց իրավունքի աշխատող օտարերկրյա քաղաքացիներին ոչ միայն տուգանել, այլև պարտադիր կարգով արտաքսել երկրից։
Քրեական գործի հարուցումը մերժվել է:
«Մեր ամուսնալուծության պատճառը մեր կենսակերպն էր: Սակայն մենք միշտ սիրելու ենք միմյանց: Նույնիսկ եթե մեր ճանապարհները բաժանվել են, մենք միշտ կլինենք մոտ, հարազատ մարդիկ»:
ԱԺ ԲՀԿ-ական խմակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանն օրենսդրական նախագիծ էին ներկայացրել՝ առաջարկելով 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75 հազար դրամ, մինչդեռ կառավարությունը մտադիր է նման սահմանագծի հասնել աստիճանաբար, առաջիկա տարիների ընթացքում, և այսօր նիստում դեմ որոշում կայացվեց ներկայացված նախագծի ընդունմանը:
Ցլի զոհաբերությունը պիտի խորհրդանշեր արքայի ինքնազոհողական ենթարկումն իր պարտքին: Իսկ ցլի յուրացումը, ընդհակառակը, ներկայացնում էր ձգտումն առ եսակենտրոն ինքնամեծարումը:
Վերջին տասնամյակների կայուն ավանդության համաձայն, սեպտեմբերի 1-ը հայտարարվում է «Գիտելիքի օր»: Կարծեմ` ՀՀ գիտության ու կրթության նախարարության կողմից: Ամեն տարի երկրի մեծ ու համարյա առաջին կարգի չինովնիկները դպրոց ու բուհ են հաճախում: Հաճախում ու բաց դասեր են անցկացնում սովորողների համար: Այս տարի վիճակը փոքր-ինչ այլ է:
«Ներկայումս Կանադայի կառավարությունը չի պատրաստվում երկիրը ներքաշել ռազմական գործողությունների մեջ»,-հայտարարել է վարչապետը:
Օպերատիվ հաշվետվության արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների եկամուտները կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ: Ներկայացնելով կատարողականի արդյունքները՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:
Ժանսեմն իր կյանքի ընթացքում երկու անգամ է Հայաստան այցելել և վերջին` 2001թ. այցելության ժամանակ Ցեղասպանության թանգարանին նվիրել է իր «Եղեռն»` շուրջ 40 նկարներից բաղկացած շարքը:
«Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատու ենք մեր կողքին ապրող աղքատի համար, այո՛, հե՛նց պատասխանատու ենք, քանի որ չօգտագործելով մեր ձեռքին եղած հնարավորությունները` դեմ ենք գնում մեր խղճին ու Աստծուն»,- ասում է ջոկատի կամավոր Ռոզա Աղայանը:
Ոլորտային հայեցակարգը նախատեսում է մի շարք ռազմավարական միջոցառումներ` ուղղված օրենսդրության բարելավմանը, մատչելի հումքի ապահովմանը, որակի վերահսկմանը, մասնագիտական կրթության բարելավմանը և աշխատանքային ռեսուրսների վերաորակավորմանը, արտահանման ֆինանսական աջակցությանը, ԱՏԳ ստեղծմանը:
Չորեքշաբթի Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի բանաձեւի նախագիծ էր ներկայացրել, որը ենթադրում էր միջազգային ներխուժում Սիրիա` խաղաղ բնակչությանը պաշատպանելու հիմնավորմամբ:
Այս շաբաթը դոլարի փոխարժեքի համար, կարելի է ասել, կայունության շաբաթ է։ Արդեն երրորդ օրն անընդմեջ՝ ամերիկյան դոլարի բորսակայական փոխարժեքը չի փոփոխվում։ Այսօր՝ օգոստոսի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կրկին կազմել է 406.01 դրամ
Ինչպես Զարգացման հայկական գործակալությունից հայտնեցին 168.am-ին, Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարան (պահածոներ), «Ռուկար Գրուպ» (մրգային օղի), «Արկոլադ» (շոկոլադ), «Թամարա Ֆրուտ» (հյութեր և սառը թեյ), «Սիս Նատուրալ» (հյութեր), «Ռ ընդ Դ» (աղբյուրի ջուր), «Բեռլին-Արտ հոթել» ընկերությունները:
Մոշենին պարունակում է մոտ 88 տոկոս ջուր, 1,4 տոկոս սպիտակուց, 0,5 տոկոս ճարպ, 5,9 տոկոս շաքարներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ), 0,5 տոկոս պեկտինային նյութեր, 2,3 տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, գինու, սալիցիլի)։ Հատապտուղը հարուստ է կալիումով` մոտ 160 մգ (100 գ հումքի մեջ), պարունակում է կալցիում` 29 մգ, մագնիում` 20 մգ, նատրիում` 1 մգ, երկաթ` 0,62 մգ, ցինկ` 0,53 մգ, նաև քրոմ, պղինձ, մարգանեց և այլն։
Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «ՍՕՍ» մանկական գյուղի մասնաճյուղն է, ուր ապրում են թվով 61՝ 2-15 տարեկան երեխաներ: Հարմարավետ, բոլոր կենցաղային պայմաններով ապահովված 14 տնակներում ապրում են ընտանիքներ՝ «ՍՕՍ» մայրիկով, մորաքույրով, քեռիով և այլն:
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 13.09-ին Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է քաղաքացու դի:
Օգոստոսի 29-ին, ժամը 19.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 1 վթարային շենքի 3-րդ հարկի հատակը փլուզվել է. կա տուժած:
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի աղբանոցի դիմաց, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի և ավտոմեքենան կանգնեցնելով Նուբարաշենի գերեզմանատանը` հեռացել է, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Մենք որևէ հարաբերություն, որևէ համագործակցություն ի վնաս Ռուսաստանի չունենք: Ես համոզված եմ, որ Հայաստանը, սկսելով այս կամ այն ծրագիրը Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանից «դաբրոն» ստանում է: Ժամանակին Արևելյան գործընկերությունը, որի կազմում 6 երկիր է, եղել է Ռուսաստանի համաձայնությամբ: Հիմա էլ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի ՌԴ համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ չի ստորագրվի:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ա.Օսկանյանի անունը շրջանառվում է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ այլ գործով եւս։