
Բրիտանական խորհրդարանը քվեարկել է Սիրիային հարված հասցնելու դեմ

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ երեկոյան քվեարկել է կառավարության ներկայացրած առաջարկի դեմ՝ կապված Սիրիային ռազմական հարվածներ հասցնելու հետ: Ռազմական միջամտության օգտին արտահայտվել է Համայնքների պալատի 272 անդամ, իսկ դեմ՝ 285-ը:
Ռազմական միջամտության մասին բանաձևի նախաձեռնող Դևիդ Քեմերոնը քվեարկությունից հետո հայտարարել է, որ իր համար հասկանալի է խորհրդարանի ու ժողովրդի կամքը, և որ հարգում է կայացրած որոշումը: Նշվում է, որ բրիտանական կառավարությունը հանդես է գալիս Սիրիայում ռազմական միջամտություն սկսելու օգտին՝ «ելնելով հումանիտար նկատառումներից»: