
ՄԱԿ Անվտանգության խորհրդի «հնգյակի» հանդիպումը կրկին ավարտվել է առանց որոշում կայացնելու

«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների` հինգշաբթի ուշ երեկոյան կայացած հանդիպումն ավարտվել է առանց կոնկրետ որոշում կայացնելու:
Ըստ դիվանագիտական աղբյուրների` «հնգյակի» հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ, տեւել է ընդամենը 45 րոպե: Լքելով նիստերի դահլիճը` «հնգյակի» դեսպանները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից:
Հանդիպման նպատակը չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի կողմից ներկայացված ՄԱԿ-ի բանաձեւի նախագծի քննարկումն էր, որով նախատեսվում է նաեւ միջազգային ներխուժում Սիրիա` խաղաղ բնակչությանը պաշտպանելու հիմնավորմամբ:
Նախօրեին եւս «հնգյակը» քննարկել էր նախագիծը եւ կրկին համաձայնեցված որոշման չէր հանգել: