Բաժիններ՝

The Washington Post-ը հրապարակել է ԱՄՆ հատուկ ծառայությունների «սև բյուջեի» մանրամասները

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթում ներկայացված է ԱՄՆ հատուկ ծառայությունների «սև բյուջեն»:

178 էջից բաղկացած գաղտնի փաստաթղթում ներառված են անցկացրած ու առաջիկա գործողությունների մասին ամերիկյան հատուկ ծառայությունների հաշվետվությունները, որոնցում նրանք Կոնգրեսից խնդրել են ֆինանսավորում հատկացնել:

Նախորդ տարի ԿՀՎ-ի, Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ու ևս 14 գաղտնի ծառայությունների՝ հանրության համար ոչ թափանցիկ բյուջեն կազմել է 55 միլիարդ դոլար, ինչը գերազանցել է «Սառը պատերազմի» թեժ ժամանակվա ցուցանիշը:

Բյուջետային ընթացիկ տարում կառավարությունը Կոնգրեսից խնդրել է հավանության արժանացնել հետախուզական նպատակներով 52.6 միլիարդ դոլարի տրամադրումը:
Ամենամեծ ֆինանսավորումը ստանում է ԿՀՎ-ը՝ 14.7 միլիարդ դոլար:

ԱԱԳ-ի բյուջեն կազմել է 10.8 միլիարդ դոլար, իսկ Օդա-տիեզերական հետախուզության ազգային վարչության բյուջեն՝ 10.3 միլիարդ դոլար: Նշված գումարին հավելվում է ևս 23 միլիարդ դոլար՝ Պենտագոնի ռազմական հետախուզության համար:

Ընդ որում, հակահետախուզությանը և օտար հատուկ ծառայությունների դեմ պայքարին հատկացված է շատ քիչ գումարը՝ 3.8 միլիարդ դոլար: Հատուկ ծառայությունների նպատակային ծրագրերի թվում ամենաշատը ֆինանսավորվողները նրանք են, որոնք ուղղված են քաղաքացիական ու զինվորական իշխանությունների ներկայացուցիչներին տարբեր տիպի ծայրահեղ երևույթների մասին զգուշացնելը. շրջաններում տնտեսական կայունության սպառնալիք, սոցիալական լարվածության աճ կամ ծայրահեղական իրավիճակներ: Այդ ամենի համար 2013 թվականին հատկացվել է 20.1 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս