Կպարտվի նա, ով առաջինը պատերազմ կսկսի Մերձավոր Արևելքում. Իրանի պաշտպանության նախարար

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհղանը հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր Ֆահդ ահդ ալ-Ջասեմ էլ-Ֆրեյջի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ Դեհղանը հայտարարել է, որ այն կողմը, որը պատերազմ կսկսի մերձավորարևելյան տարածաշրջանում, ինքը կպարտվի առաջին հերթին:

Նա հավելել է, որ Իրանը բավական մանրակրկիտ է մոտենում տարածաշրջանային անվտանգության հարցերին: Սիրիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ այդ հարցում անհրաժեշտ են քաղաքական խաղաղ ու արդար որոշումներ՝ հավելելով, որ Սիրիայում միջամտություն իրականացնելը կհանգեցնի այլ երկրներում ճգնաժամի առաջացմանը:

Նա հերքել է այն մեղադրանքը, թե Սիրիայի կառավարությունն օգտագործում է քիմիական զենք՝ ընդգծելով, որ ահաբեկիչներն են օգտագործել քիմիական զենք՝ հավելյալ աջակցություն ստանալու համար իրենց տարածաշրջանային ու միջազգային համակիրներից:1377841180_article-2401933-1b765073000005dc-292_634x422_popup

Տեսանյութեր

Լրահոս