Բաժիններ՝

888-օրյա հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 15.000 կին և երեխա. սիրիական ընդդիմություն

Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիական ազատ բանակի ներկայացրած տվյալներով՝ Սիրիայում 29 ամիս շարունակվող բախումների հետևանքով սպանվել է 7533 երեխա, որոնց տարիքը կազմել է 16-ից ցածր: Նրանցից 4225-ի տարիքը կազմել է 10-ից ցածր, իսկ 55-ն էլ չեն բոլորել իրենց միամյակը:

Հալեպում զոհվել է 1587 երեխա (16-ից ցածր): Տարտուսում, Լաթաքիայում ու Քունեյթրայում զոհված երեխաների քանակը հասել է 81-ի: Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 7839 կին և 70.907 տղամարդ:

888 օրյա հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 100.000 մարդ, որոնցից Սիրիայի քաղաքացիներ են հանդիսացել 79.746-ը: Զոհվածներից 94.063-ը քաղաքացիական անձինք են, իսկ 14.683-ը՝զինվորականներ: Զոհվածների 1 տոկոսը կազմել են օտարազգիները (զոհվածներից 9-ը թուրքեր են):

Հաշվետու ժամանակահատվածում միայն Դամասկոսում սպանվել է 25.217 մարդ, ապա գալիս են Հոմսը՝ 12.251 մարդ, Հալեպը՝ 12.091 մարդ և Իդլիբը՝ 8836 մարդ: Ամենաբախտավոր քաղաք է ճանաչվել Սուվեյդա քաղաքը, ուր գրանցվել է զոհերի ամենաքիչ քանակը՝ 48 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս