Աշխարհի ամենահեռանկարային և տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը, կնկարահանվի բրազիլիական սերիալներից մեկում:
Գյումրու քաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Աղեկյանն ասել է, որ քաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրման վճարի բարձրացման հրահանգ չկա: «Գոյություն ունի պայմանագիր և ֆիքսված գներ, դա վարորդի կամայականության արդյունք է եղել: Դա սադրանք է քաղաքապետարանի դեմ»:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
«Կասկած չունեմ, որ, եթե Օսկանյանը մնար Սերժ Սարգսյանի թիմակիցը, ապա իրեն, ինչպես շատ-շատերին, կներվեր շատ ավելի վատ բաներ, քան հիմա մեղսագրվում է իրեն»,- ասաց Կարապետ Ռուբինյանը` ավելացնելով, թե ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի գիտակցության մեջ ամրապնդվի՝ որպես ընդդիմադիր ուժ: Կ. Ռուբինյանը չի բացառում նաև, որ Օսկանյանը կարող է խաղալիք լինել այս գործընթացի մեջ:
Իտալական հայտնի պարբերական La Repubblica-ն մեկնաբանել է երեկ կայացած Չեմպիոնների լիգայի հանդիպումը` նշել է, որ թեև «Յուվենտուսը» ջանք չէր խնայում, բայց կարողացավ միայն «Շախտյորին» հավասար խաղ ցուցադրել:
Իշխան Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի բարեկամն է և համարվում էր «ՀայՌուսգազարդ»-ում վերջինիս առանցքային կադրերից մեկը: Ընկերության նոր փոխտնօրեն է նշանակվել այժմյան տնօրեն Վարդան Հարությունյանի մտերիմներից մեկը՝ Գարեգին Առաքելյանը:
Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանը: Ինչպես տեղեկացնոմ են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշված որոշումն ընդունվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախարարությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` հոկտեմբերի 3-ի առավոտյան, ստացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ արձանագրությունը:
«Ես ուրախ եմ, որ Դուք ուշադրությամբ հետևում եք այն բացահայտումներին, որ մենք իրականացնում ենք, և ինքներս բացահայտում ենք մեր թերությունները, մեր բացթողումները, և դա է երաշխիք, որ մենք բոլոր բացթողումներն ու թերությունները կկարողանանք ժամանակին լուծել»:
Մահացածը Արմավիրի Դալարիկ գյուղի բնակիչ Բաբկեն Խաչատրյանն է, ում օձը խայթել է հուլիսի 22-ին դաշտում: Տղամարդը մահացել է Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին:
Հոլովակը նպատակ ունի դրդելու անձին բացահայտել իր առանձնահատկությունները և զարգացնել դրանք: Հոլովակի կարգախոսն է՝ «Մարդ, խիզախիր առանձնանալ»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, թե նախագահական ընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է, և արդյո՞ք ինքը կարող է երաշխավորել, որ առաջիկա 1 տարվա ընթացքում գազի գինը չի բարձրանա:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ չկա մի դեպք, երբ ՀՀ կառավարության անդամներն անհարգալից են եղել ԱԺ նկատմամբ: Փոխարենը, ըստ վարչապետի` ԱԺ պատգամավորների կողմից են հնչում վիրավորանքներ ԱԺ բարձր ամբիոնից. «Այսօր այս բարձ ամբիոնից ԿԲ հաշվետվությունը որակվեց որպես աղբ: Դա բացարձակ վիրավորանք է»:
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր «Այաքսը» սեփական հարկի տակ ընդունելու է Մադրիդի «Ռեալին»:
Հոկտեմբերի 3-5-ը Մոսկվայում անց է կացվում հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությունը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 55 երկրների պատվիրակություններ: :
«Թռչկան» և «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունները բաց նամակով դինել են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Լոնդոնի ոստիկանությունը Էկվադորի դեսպանության պատերի տակ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին սպասելու հերթապահության ընթացքում կորցրել է ավելի քան 1 մլն. ֆունտ ստերլինգ (1,6 մլն դոլար): Դա նշանակում է, որ Ասանժին քաղաքական ապաստան տված երկրի դեսպանության վրա հսկողությունը յուրաքանչյուր օր բրիտանական ոստիկանության գանձարանը թեթևացնում է 11.000 ֆունտ ստեռլինգով (18.000 դոլարով):
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր էդուարդ Շարմազանովը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով՝ արդյո՞ք առճակատում չի սկսվի ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, ասաց.
Հասկանալով, որ դժվար կլինի հաշտության հասնել Իգոր Դենիսովի հետ, ով «Զենիթի» ղեկավարության հետ անհամաձայնության պատճառով տեղափոխվել էր թիմի երկրորդ կազմ, սանկտպետերբուրգյան ակումբի ղեկավարությունը սկսել է նրան փոխարինող փնտրել։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 3-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409,25 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,12%-ով:
«Չեմ կարծում, որ այս դեպքը խորհրդարանի ինքնավարկաբեկման գործընթաց կարող է դիտվել: Հակառակ պարագայում` կարելի է նույն տրամաբանությամբ վարկաբեկված համարել Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարանների գոյության ժամանակահատվածը»:
Գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան նշանակվեց Վաղարշակ Գևորգյանը, ով դատարանից երկու շաբաթ լրացուցիչ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:
«Արմավիա» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան 168.am-ի հետ զրույցում հաստատել է, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության հետ ձեռք է բերվել համագործակցության շարունակության համաձայնություն:
Gazeta.ru-ի աղբյուրը հայտնում է, որ Ռոստովի ոչ սլավոնական ծագումով դատավորներն էլեկտրոնային նամակներ են ստացած եղել ամռանը, «Հարավային դաշնային շրջանում ռուս ժողովրդի դեմ հանցագործությունների կոմիտեի տարածաշրջանային բաժանմունքից»:
«ժողովուրդ, կարող է հոկտեմբերի մեկի ընտրությունները ոչ թե Վրաստանում են եղել, այլ Հայաստանում: Ու որպես ընդդիմություն հաղթել է ՀՀԿ-ն` Սերժ և Տիգրան Սարգսյանների գլախավորությամբ: Հիմա նրանք ուր գնում են, զայրանում ու զարմանում են, թե էս ո՞նց եք մինչև հիմա աշխատել` խայտառակ, օտկատներով, լկտիաբար… Էս կարո՞ղ է այլ մարդիկ են չորս տարի իշխանության եղել, մենք տեղյակ չենք եղել: Ո՞նց որ վատ երազում` իրենք իրենց հաղթել են ու…Իսկական` «Հայկական երազանք»»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական աճը 2012 թ. արդեն կազմում է 7%:
«Անհասկանալի տպավորություն եմ ստանում այդ հարցից: Ի՞նչ է սա նշանակում: Այդքան բանը, որ ԲՀԿ-ն արեց, անում է և պատրաստվում է անել, մի՞թե բավարար չէ, որ այդպիսի հարցեր չտաք` հարձնել և այլն»:
Հոկտեմբերի 4-ին, կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացնում են մի շարք միջոցառումներ:
«Մենք այս հարցում տեսնում ենք բացառապես իրավական խնդիր՝ անկախ նրանից` ո՞վ է այստեղ քաղաքական հետապնդման կամ քաղաքական շահարկումների խնդիր տեսնում՝ մենք դրա հետ համամիտ չենք, և գտնում ենք, որ դա հիմնավորված չէ»:
Microsoft ընկերությունը կթողարկի առցանց նորությունների սեփական նախագիծը` MSN News-ը: Այն ներկայացնելու է խոշորագույն լրատվական ռեսուրսների` Associated Press-ի, NBC-ի, Reuters-ի և այլ հայտնի լրատվամիջոցների նորություններն ու տեղադրելու է նաև սեփական լուրերը: Այս մասին հայտնել է MSN-ի գլխավոր մենեջեր Բոբ Վիզեն, հաղորդում է Reuters-ը: