Մեր տեղեկություններով` Հայաստանից հեռացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջին գործադիր տնօրեն, ՀԱԿ անդամ Մանուշակ Պետրոսյանը:
«Յուրաքանչյուր խուց 16 քմ է: Բոլորը նույնանման են, նախատեսված են չորս անձի համար: Մենք առաջին անգամ հրաժարվելու ենք այն խցերից, որտեղ ապրում են 10-15 մարդ: Սա իր հետ կբերի տասնյակ խնդիրների լուծում»,- նշել է Հ. Թովմասյանը:
Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց առաջին մարզումը, որից հետո լրագրողների հարցերին պատասխանեց հարձակվող Էդգար Մանուչարյանը.
Դատապարտելի է քաղաքականությունը տվյալ դեպքում որպես վահան, կամ նախահարձակ լինելու համար հարմար թուր օգտագործելու գործելաոճը: Հատկապես, եթե մոտ ապագայում նախագահական ընտրություններին առաջադրվելու տենչանք ունես: Ինչպես կասեր Հուլիոս Կեսարը` «Жена Цезаря должна быть вне подозрений»…»:
Օրվա ընթացքում երեք բաժակից շատ սուրճ խմող մարդկանց մոտ մեծանում է գլաուկոմայով հիվանդանալու հավանականությունը: Ինչպես հաղորդում է health24-ը, այս եզրակացությանն են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները:
Օտար լեզուներ արագ սովորելիս ուղեղի համապատասխան հատվածը չափերով մեծանում է: Ըստ sciencedaily-ի՝ այս եզրակացությանն են հանգել շվեդ գիտնականները: Նրանք հետևել են մի խումբ մարդկանց ուղեղի աշխատանքին, երբ նրանք արագ տեմպերով սովորել են որևէ օտար լեզու:
«Վիտամին B-ն մասնակցում է օրգանիզմում սերոտոնինի արտադրմանը: Վերջինս խթանում է մարդկանց ակտիվ կենսակերպը, արթնացնում է երջանկության և լավ լինելու զգացումները»,- նշել է հետազոտության ղեկավարներից մեկը՝ ընդգծելով, որ վիտամին B-ի պակասը հատկապես երեխաների մոտ հոգեկան զարգացման խնդիրներ է առաջացնում: Գիտնականները խորհուրդ են տալիս երեխաների սննդակարգում ներառել մսամթերք, կաթնամթերք, ձուկ և, իհարկե, բանջարեղեն:
Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ և մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, և ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա մինաշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, և կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը:
«Ադրբեջանը այս բանը անելով մեզ մի մեծ պարգև տվեց, մեզ օգնեց, որ ամբողջ աշխարհը տեսնի, թե իրենք ինչ տեսակի մարդիկ են, և այս տեսակի մարդկանց ներքո, ոճրագործների մի համակարգի ներքո արցախահայությունը չի կարող տեղավորվել»։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հայաստանում դադարեցվել է «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» դեղի որոշ խմբաքանակների շրջանառությունը:
168.am- ի հարցին, թե ինչո՞ւ երգչուհին հայկական շոու-բիզնեսում հաճախ չի երևում, ինչպես խոստացել էր «Եվրատեսիլին» մասնակցելուց առաջ և հետո, Վալերի Սահարյանը պատասխանեց. «Եվա Ռիվասն այժմ փոքրիկ հանդիպումներ է ունենում իր երկրպագուների հետ: Եվ քանի որ նա երգչուհի է, ով կարողանում է երգել, կարողանում է ուրախացնել իր երկրպագուներին լավ երաժշտությամբ, նա կերգի: Մոտակա տարվա ընթացքում ալբոմ չի լինի:
Այսօր You Tube-ում հայտնվել է «Gangnam Style» երգի տեսահոլովակը, որի գլխավոր հերոսներն են Մարիա Շարապովան, Ֆերնանդո Վերդասկոն, Ժո-Վիլֆրեդ Ցոնգան, Սամանթա Սթոսուրը և Հիթեր Ուոթսոնը:
ևոնը բավականին անհաջող մեկնարկեց և 20-րդ քայլում թույլ տվեց կոպիտ սխալ։ Սակայն մրցակիցը չօգտվեց այդ հնարավորությունից՝ փոխարենը կատարելով պատասխան սխալ քայլը։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երկարատև բացակայությունից հետո Հայաստան պետք է գար հոկտեմբերի 7-ին, սակայն նրա կուսակիցները 168.am-ի հետ զրույցում ասել են, որ նրա վերադարձը մեկ օրով հետաձգվել է, և Քոքոբելյանը Հայստանում կլինի միայն այսօր ուշ երեկոյան:
Փաստի առթիվ Երևան քաղաքի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի հրամանով Քանքաեռ Զեյթունի ոստիկանապետ Կ. Հովհաննիսյանը ստացել է նախազգուշացում:
Միջոցառումը պաշտոնական առումով բավական անշուք է ստացվել, քանի որ ՀՀ երկրորդ քաղաքի օրվա տոնակատարությանը չի մասնակցել հանրապետական նշանակության որևէ պաշտոնյա, ԱԺ ոչ մի պատգամավոր, նույնիսկ Գյումրիից ընտրված կամ գյումրեցի: Քաղաքի օրվան չեն մասնակցել նաև Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
«Հանրապետություն» կուսակցության անդամները 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ժամանակ էլ կորոշվի, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու նախագահական ընտրություններին:
Սնանկ ճանաչվելը չի խանգարել «Յուրշին» ընկերությանը շարունակել ընդերքի օգտագործումը Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, բայց արդեն անօրինական ճանապարհով: 3 ամիս առաջ դատարանի կայացրած վճիռն անտեսելով` ՍՊԸ-ն շարունակել է ընդերքից սև տուֆ հանելու, մշակելու և իրացնելու գործունեությունը: Սակայն կարճ ժամանակում հաջողվել է բացահայտել պետության ընդերքի պաշարներն ապօրինաբար օգտագործողին:
«Միսակ Բալասանյանը հանրապետությունում չէ, երբ վերադառնա այն ժամանակ էլ ամեն ինչ պարզ կլինի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը: Թե երբ կվեևադառնա Բալասանյանի որդին, մամլո քարտուղարը չգիտեր:
«Բոլոր պարագաներում ենք մենք ակտիվ լինելու, մի դեպքում դա կարող է սեփական թեկնածուով լինի, մյուս դեպքում կարող է մեկին սատարելու եղանակով»,- ասել է «Հանրապետության» ներկայացուցիչը:
«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին չի որակազրկվի «Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեին 2 թիմերի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ (3:0) արմունկով հարվածելու համար:
168.am-ն այսօր դիմեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` խնդրանով մեզ տրամադրել դեղորայքի գծով պետգնումների ոլորտում իրավախախտ ընկերությունների ցանկը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ընտանիքի անդամների, հարազատների ու նրա երաժշտության բազմահազար երկրպագուների հետ վերջին հրաժեշտն են տվել հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Էդվարդ Միրզոյանին:
Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները քննադատել են ֆուտբոլիստներին «Հոֆենհայմի» հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Goal.com-ը:
Հետաքրքիր է՝ այդ դեպքում ո՞ւմ են նախընտրելու մեր իշխանությունները, ԵԺԿ-ի՞ն, որին անդամակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացվում էր՝ որպես Հանրապետական կուսակցության մեծագույն ձեռքբերում, թե՞ ռուսներին, որոնց հետ մեր իշխանություններն օրգանական կապվածություն ու կախվածություն ունեն: Բնականաբար, ավելի հավանական է երկրորդ տարբերակը: Անգամ, եթե դրա արդյունքում ՀՀԿ-ին հեռացնեն ԵԺԿ-ից:
Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կարևորել է այցը և նշել, որ ԶՈՒ հոգևոր ծառայությանը մեծ նշանակություն է տրվում բանակի կյանքում: Ս. Օհանյանն ընդգծել է, որ այս բնագավառում փորձի փոխանակումը եվրոպական երկրների զինված ուժերի նմանբնույթ ծառայությունների հետ առավել քան կարևոր է, մանավանդ, որ հայ և գերմանացի զինծառայողները համատեղ առաքելության են մասնակցում Աֆղանստանում:
«Եթե հարված գնար պատվիրատուի ուղղությամբ, ես կասեի՝ կա այդ լուրջ կամքը՝ պայքարելու «կոռուպցիայի» դեմ: Պատվիրատուն նա է, ով ուղղակի գնումներ է իրականացնում, օրինակ՝ նախարարությունները»,- ասում է ՄԶՄԿ փորձագետը։
Մամուլում արդեն հրապարակվել է, որ Բրազիլիայի ազգային հավաքանի հարձակվող Նեյմարը պաղպաղակի գովազդում նկարահանվելիս կրել է տարբեր հերոսների կոստյումներ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 8-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405,75 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,12%-ով: