Մխիթարյանը և Հյուբշմանն ամբողջովին փակեցին Պիրլոյին. La Repubblica
Իտալական հայտնի պարբերական La Repubblica-ն մեկնաբանել է երեկ կայացած Չեմպիոնների լիգայի հանդիպումը` նշել է, որ թեև «Յուվենտուսը» ջանք չէր խնայում, բայց կարողացավ միայն «Շախտյորին» հավասար խաղ ցուցադրել:
«Լուչեսկուի թիմը շատ կազմակերպված էր ու սպասվածից մի փոքր կոշտ… Մրցավեճից կարելի է եզրակացություն անել, որ «հանքափորներն» ավելի շատ են աշխատում գնդակով, քան թուրինցիները, բայց միևնույն ժամանակ վայելում են խաղը:
Հյուբշմանն ու Մխիթարյանն ամբողջովին փակեցին Պիրլոյին, ով միայն իր ստվերն էր դարձել, մինչևդեռ խաղադաշտի հակառակ մասում բրազիլացի Վիլիանը վարպետորեն գրոհներ էր կազմակերպում իր թիմի համար»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը