Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետն ազատվել է աշխատանքից
Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանը: Ինչպես տեղեկացնոմ են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշված որոշումն ընդունվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախարարությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում:
Վերջինս նշել է, որ Վերահսկողական ծառայությունը Հայաստանի բոլոր մարզրում ուսումնասիրությւններ է անցկացրել, թե ինչպես են Հայաստանում ստանում հաշմանդամության աստիճաններ: «Մենք հանդիպել ենք զարհուրելի դեպքերի ու փաստերի»,- ասել է վարչապետը:
ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը նշել է, որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ:
Նրա խոսքրով՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ: «Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով:
Ընդ որում, քաղաքացիները նշում են, որ ԲՍՓՀ անդամներից մեկը սովորաբար անուղղակի կերպով մատնանշում է «ապօրինի գումարով» հաշմանդամության ստացման հնարավոր ուղին»,- ասել է Սարգիս Գրիգորյանը:
ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ծանոթանալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության նյութերին և բոլոր այն կետերում, որտեղ կան կաշառակերության դեպքեր, իրականացնել կադրային փոփոխություններ: