Սադրանք Վարդան Ղուկասյանի՞ դեմ (տեսանյութ)

Գյումրիում վեցերորդ համարի երթուղուց օգտվող ուղևորները այսօր կանգառներում փորձել են իրենց բողոք-դժգոհությունն արտահայտել`հրաժարվելով միկրոավտոբուս նստել: Ուղևորները բողոքում են ուղևորափոխադրման դիմաց կրկնակի թանկացման համար. այժմ մեկ ուղևոր տեղափոխելու համար 6-րդ համարի միկրոավտոբուսը, որը սպասարկում է Շահումյան-Հաղթանակի պողոտա-Խրիմյան Հայրիկ և հակառակը ուղղություները, 50 դրամի փոխարեն պահանջում է 100 դրամ: «Մինչև երեկ երեկոյան աշխատել են 50 դրամով, ի՞նչ եղավ մեկ գիշերվա մեջ, որ փոխում են գինը, բարձրացնում են` այն էլ կրկնակի»,- դժգոհել է կանգառի ուղեւորներից մեկը` Կատյա Վարդանյանը: Ըստ նրա` 50 դրամը շատ հարմար գին էր ընտրված այս ուղղության համար, քանի որ բավականին կարճ է սպասարկվող ուղղության ճանապարհը:

«Ուրիշ տրանսպորտ չի աշխատում այդ ուղղությամբ` մենակ էդ մի ուղղությունը կա: Ամբողջ գումարը միայն իրենց է գնում, հետո էլ մեկ-երկու կանգառ է ընդամենը: Մյուս համարներով երթուղիները 100 դրամ են, բայց շուկայից մինչև Անի թաղամաս են բարձրանում` 7,8 անգամ 10 կանգառ»,- դժգոհել են կանգառում խմբված ուղևորները:

Գյումրու քաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրման վճարի բարձրացման հրահանգ չկա: «Գոյություն ունի պայմանագիր և ֆիքսված գներ, դա վարորդի կամայականության արդյունք է եղել: Դա սադրանք է քաղաքապետարանի դեմ»:

ԳԱԼԱ

Տեսանյութեր

Լրահոս