Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

ԳԱԼԱ-ի թղթակիցը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվել է` մի՞թե ԲՀԿ-ն պատրաստվում է «հանձնել» Վարդան Օսկայնանին հարցին: Ի պատասխան, Տիգրան Ուրիխանյանն ասել է. «Անհասկանալի տպավորություն եմ ստանում այդ հարցից: Ի՞նչ է սա նշանակում: Այդքան բանը, որ ԲՀԿ-ն արեց, անում է և պատրաստվում է անել, մի՞թե բավարար չէ, որ այդպիսի հարցեր չտաք` հարձնել և այլն»:

Հարցին, իսկ ի՞նչ է պատրաստվում անել ԲՀԿ-ն, նա պատասխանել է. «Կանենք` կտեսնեք»:

Հարցին էլ, թե Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպում եղե՞լ է Վարդան Օսկանյանի գործով, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Այո, եղել է, բայց ընթացիկ ժամանակահատվածի մասով չի եղել»:

Իսկ թե ի՞նչ են քննարկել նրանք` Տիգրան Ուրխանյանը տեղյակ չէ. «Չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը»,- ասել է ԲՀԿ խոսնակը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս