Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը: Առաջին խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց շոտլանդական «Սելտիկին» և զգալիորեն բարդացրեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:
եթե ուշադիր ուսումնասիրենք ՀՀԿ խմբակցության կազմը, ապա առավել տարօրինակ կարող է լինել, որ դեմ քվեարկողներն ընդամենը 7-ն են և ոչ թե՝ 17-ը կամ ավելի շատ: Վարդան Օսկանյանը նախորդ`Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներկայացուցիչ է, և ինչ-որ իմաստով՝ դատախազի միջնորդությունը կարելի է համարել նախորդ և ներկա իշխանությունների դիմակայության արտահայտություն: Այդ պատճառով դատախազի միջնորդությանը կարող էին դեմ լինել այն մարդիկ, ովքեր իրենց լավ են զգացել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող գույքը վաճառելու նպատակով բաց բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու փաստի առթիվ:
Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ` վերարտադրվելու նպատակով, իշխանությունը քաղաքական հաշվեհարդար է տեսնում պոտենցիալ մրցակից համարվող թեկնածուի հետ: Այն նույն իշխանությունը, որը նաև այսօր քաղաքական հետապնդման ենթարկվող Վարդան Օսկանյանի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ 2008 թվականին հաստատվել է մարտիմեկյան 10 սպանությունների գնով: Իր էքսցենտրիկ վարքագծով, հակասականությամբ և բազմաթիվ այլ` թեկուզ բացասական հատկանիշներով, Սահակաշվիլին կարողացավ Վրաստանը դարձնել տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը:
«Հիասթափությունը մի քիչ քաղաքական կատեգորիա չէ, բայց երբ տեսնում ես, որ արհեստական վիճակ է ստեղծվում, ես իմ խոսքում ասացի, որ եթե խնդիրը սխալ է ձևակերպվում, իսկ այդ խնդիրը հաստատ սխալ է ձևակերպվել, ցանկացած լուծում սխալ է լինելու: Մենք գործ ունեցանք սխալ ձևակերպված խնդրի հետ: Խնդիրը պետք է չձևակերպվեր՝ կողմ-դեմն այդքան էական չէ այստեղ: Այս պահին նման ձևակերպված խնդիրը, իհարկե, սխալ է»:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում Վ. Սողոմոնյանն ասաց, որ Ռ. Քոչարյանի տեսակետը կհրապարակվի վաղը:
«Չեմ ուզում անուններ տամ, բայց երբ գալիս է վճռական պահը, օրինակ՝ 2003թ. փետրվարը, 2008-ի Մարտի 1-ը, 1997թ. հոկտեմբերը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր ընդդիմության միասնական թեկնածու, գտնվում են ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք հակված են պառակտման,- ասել է Գառնիկ Մարգարյանը՝ հավելելով,- Դեռ չի սկսվել նախագահական գոնկան, մի խումբ վաճառականներ, վաշխառուներ արդեն հայտնում են իրենց մասին»:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնից:
Հարցին, թե արդյո՞ք Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարից համապատասխան գումարի փոխհատուցումը որևէ կերպ մեղմացնո՞ւմ է իրավիճակը, Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Այդ հարցերի պատասխանը կտա նախաքննական մարմինը: Բնականաբար, պատճառված վնասի վերականգնումը համարվում է մեղմացնող հանգամանք»:
Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը «Մետալուրգի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է ամրապնդվել թիմի հիմնական կազմում, ինչպես նաև խոսել է Հայաստանի հավաքականի մասին:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցում նշվում է, որ աշխարհում ծերերի թիվն ամենաարագն է աճում՝ համեմատած սոցիալական մյուս խմբերի հետ: Աշխարհում ինը մարդուց մեկը 60 տարեկանից բարձր է:
Գեղարքունիքի մարզային վարչություն բերման է ենթարկվել 1969թ. ծնված Օսիկ Ն.-ն, որը 2005թ. հունիսի 27-ից ՌԴ Տվերի մարզի Կեսովոգորսկի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Վթարի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորը` Մանթաշյան 4/6 շենքի բնակիչ, 40-ամյա Արամ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
«Աերոֆլոտը»` որպես «Շերեմետևոյի» բաժնետեր, տնօրենների խորհրդի առաջիկա նիստում պահանջելու է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոյի հրաժարականը։ Այդ մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
«Պոստֆակտում ինձ հայտնի է դարձել, որ նման խոսակցություններ եղել են: Դրանք եղել են փակ քննարկումներ երկու կուսակցությունների ղեկավարների միջև: Հետագայում ինձ ասել են դրա մասին, և ես հիմա հաստատում եմ, որ դա եղել է քննարկվող տարբերակներից մեկը: Բայց հետո ինչ-ինչ պատճառներով այլ տարբերակ են ընդունել»:
«Հենց նման քայլերի պատճառով է, որ ինչ-որ միջազգային կազմակերպություն երկմտում է՝ Հայաստա՞ն գալ, թե՞ Վրաստան, նման քայլերի պատճառով է, որ ներդրողը որոշում է՝ Հայաստա՞ն գալ, թե՞ այլ երկիր: Նման քաղաքական քայլերը, ի վերջո, հասնում են շարքային քաղաքացուն՝ ինձ, Ձեզ: Սա միայն քաղաքական, կուսակցական պայքար չէ, սա պայքար է, որի հետևանքները մենք ենք կրում»:
Գիտնականներից մեկը, ով աշխատել է այս նախագծի վրա, նշել է, որ իրենք պետք է հետևեն կովի առողջությանը և հասկանան`արդյո՞ք ամբողջ կյանքի ընթացքում նրա կաթն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնի, և արդյո՞ք այս հատկանիշը կփոխանցվի հաջորդ սերնդին: Նա նաև վստահեցրել է, որ գենետիկորեն մոդիֆիկացված կովի կաթն օգտագործելը չի կարող վնասակար լինել, հակառակ դեպքում, ըստ նրա, կենդանին սատկած կլիներ:
Սերգեյ Բեգլարյանի հարևանները պատմել են, որ նա միշտ ավտոմեքենան կանգնեցնում էր ստորգետնյա ավտոկայանում, բայց այս անգամ Բեգլարյանը չի հասցրել դա անել. բակ դուրս գալու պահին հնչել են կրակոցները:
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է անվավեր ճանաչել Հասարակական կազմակերպությունների լուծարման մասին որոշումը, վերանայել կարգավիճակի հարցը: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը վիճարկում էր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանը որոշել է, որ նշված հոդվածների դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Դերենիկ Դումանյանն ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված դիտողությունները չափազանց սուր և տեղին են:
Հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի խառնվածքը, պետք չէ բացառել նաև, որ նա այդ պայմանավորվածությունները պահպանելու անձնական երաշխավորություն հայտնած լինի: Եվ, ինչպես հաճախ է անում` հետո «իր վրայից քցի»: Վարդան Օսկանյանի հայտարարությունը` Հովիկ Աբրահամյանից խաբված լինելու վերաբերյալ, այս վարկածը շատ հավանական է դարձնում:
«10 մլն դրամ ճմկտում է բարեգործության համար նախատեսվող գումարից «Սիվիլիթասի» խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանը, 80 հազար դոլար տրվում է Սալբի Ղազարյանին, որ հիմնադրամի տնօրենն է, մնացած գումարը տրվում է Վարդան Օսկանյանին՝ իր հայեցողությամբ և առանց ժամկետի: Սա հիմնադրա՞մ է, թե՞ դուքյան և բարեգործական գումարները գրպանել, բաժանել 10 մլն այս կողմ, 10 մլն այն կողմ, թվում է նույնպես կասկածելի»:
ՌԴ կառավարությունը սոցիալական պայմանագրի հիմունքներով 30-100 հազար ռուբլի կտրամադրի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին։ Այս մասին գրում է «Российская газета»-ն` հղում անելով Պետդումայի Աշխատանքի և սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Գալինա Կարելովային։
«Մենք ուշադրությամբ հետեւել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին եւ անչափ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը եւ Հայաստանի իրավական, արդարադատության եւ օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»:
Մարդիկ ՄԱԿ-ին չեն վերաբերվում ինչպես սոսկ մի հայելու, որ արտացոլում է բաժանված աշխարհը: Մենք պետք է հանդես գանք իբրև առաջնորդ, հույս և լուծումներ ապահովենք այն խնդիրներին, որ անհանգստացնում են մարդկանց օրվա ընթացքում և արթուն պահում գիշերները: Ոչ մի առաջնորդ, պետություն կամ հաստատություն չի կարող միայնակ ամեն ինչ անել: Բայց մեզնից յուրաքանչյուրը իր ձևով կարող է որևէ բան անել:
«Անցյալ տարի, համարում ենք, որ ունեցել ենք աննախադեպ քանակությամբ խաղող, իսկ այս տարի խաղողի ծավալները փոքր-ինչ գերազանցել են նախորդ տարվա ծավալներին: Խաղողագործները գոհ են արդյունքից»,- ասաց մարզպետը: Հարցին, թե այսօր ի՞նչ գնով է գյուղացին մթերման հանձնում խաղողի բերքը, Վայոց Ձորի մարզպետը պատասխանեց. «Մթերման աշխատանքները նոր են սկսվել: Գյուղացին խաղողը մթերման է հանձնում 220 դրամով»:
Թե ի՞նչ նմանություն ունեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Վարդան Օսկանյանը՝ դժվար չէ ենթադրել. նախկին ՀՀ արտգործնախարար, ապա՝ ընդդիմադիր գործիչ ու փաստորեն քաղաքական հալածանքի ենթարկված։ Մեր Հայրենիքի և պետության համար՝ իսկապես ցավալի երևույթ:
Համոզված եմ, որ Վարդան Օսկանյանին և «մյուսներին» Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում, քվեարկություն անպայման լինելու է: Տվյալ թեմայի շուրջ խոսակցությունը ոչ միայն չի ավարտվել, այլև մեկնարկում է նոր թափով: Վկան՝ Ազգային ժողովում և սոցիալական ցանցերում ծայր առած քննարկումները»,- բացատրել է Նիկոլ Փաշինյանը:
«Ես շատ հարգում եմ պարոն Օսկանյանին՝ որպես մարդ: Պարոն Օսկանյանն ավելի շատ քաղաքական գործիչ է, քան տնտեսվարող, ու ինքը կարող է` չիմանալով՝ կատարել ինչ-որ քայլեր, որ կհակասեն օրենքին: Բայց ուզում եմ շեշտել` չիմանալով»: