Հաստատվել է, որ տղամարդը իմացել է իր ՁԻԱՀ-ի բացիլակիր լինելու մասին և զգուշացված է եղել այն տարածելու համար քրեական պատասխանատվություն կրելու մասին: Բայց նա սեռական հարաբերություն է ունեցել 37-ամյա կնոջ հետ:
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին հերթական Էլ Կլասիկոյից առաջ համեմատություն է արել Կրիշտիանո Ռոնալդուի և Լիոնել Մեսիի միջև։
«Քանի որ ես ինքս հանդիսանում եմ Շվեյցարիայի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահը, և ելնելով տարիքիցս կարող եք հասկանալ, որ ես հավակնություն չունեմ աշխարհի բոլոր երկրներն այցելելու: Ուրեմն` եթե Ադրբեջանը ինձ «սև ցուցակում» է ընդգրկել, շնորհակալություն իրենց իշխանություններին, որ մի քիչ ավելի հեշտացրեցին հետագայում իմ ճամփորդությունների երթուղիների ընտրությունը»,- հեգնել է Դոմինիկ դը Բյումանը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը 2012թ հոկտեմբերի 2-ին մասնակցել է Ուկրաինայում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստին:
«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդի այս դիտողությունների վերաբերյալ Yerkir.am փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանից: Պարզվում է` ԱԳՆ-ն դեռ մեկնաբանություն չունի, երբ կունենա, կտեղեկացնի:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն անհանգստացած է այն փաստից, որ Ֆերնանդո Տորեսը մրցաշրջանի մեկնարկից միայնակ է գործում հարձակման մեջ:
«Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև իսկապես եղել է պայմանավորվածություն՝ մայիսվեցյան խորհրդարանական ընտրություններից առաջ, համաձայն, որի Խաչիկը պետք է հրաժարվեր իր մանդատից»:
«Կապրենք`կտեսնենք: Երբեք մի’ ասա` երբեք: Ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց առնվազն ակնհայտ է, որ հարաբերությունները երկու քաղաքական ուժերի միջև ընդհակառակը` սրվում են, ոչ թե ավելի մերձենում»:
168.am-ը ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից փորձեց պարզել` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության, երկուշաբթի օրը պետք է հայտարարի կա՛մ Ս. Սարգսյանին սատարելու, կա՛մ իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Անկախ նրանից՝ իրակա՞ն են ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները, թե՞ թատերականացված ներկայացում` երկու դեպքում էլ մնացած ուժերը ոչ թե սեփական քաղաքականություն են իրականացնում, այլ իրենց գործողությունները պայմանավորում են նախկին կոալիցիոն գործընկերների քայլերով:
Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել մկների վրա` ամեն օր նրանց մորֆին ու մամբայի թույն ներարկելով: Հինգ օր անց պարզել են, որ կենդանիների օրգանիզմը կայունություն էր ձեռք բերել դրանց նկատմամբ, սակայն մամբայի թույնի դեպքում կայունությունն ավելի թույլ է արտահայտված եղել: Հետազոտության հեղինակներից մեկի խոսքով` սա դեռևս առաջին քայլն է. պետք է նաև հասկանալ`ինչ ազդեցություն կարող է այն ունենալ մարդու օրգանիզմի վրա:
«ՀՀԿ շարքերում կան անկախական գործիչներ, ովքեր դեռ մինչև ԽՍՀՄ փլուզումն են պայքարել հանուն Հայաստանի անկախության, կան երիտասարդ գործիչներ, ովքեր բավական լիբերալ հայացքների տեր են, այնպես որ, այդ կուսակցության անդամների առնվազն կեսը քաջ գիտակցում է, թե ինչ խնդիրներ է առաջացնում այս արձանագրությունը»:
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին «Շախտյորի» առաջատարներ Դարիո Սրնան և Հենրիխ Մխիթարայանը ժամանել էին Դոնեցկի ազգային համալսարանի տնտեսա-իրավական ֆակուլտետ։
Մարսելի Օլիմպիկի«» դարպասապահ և ավագ Սթիվ Մանդանդան ֆրանսիական ակումբի նոր ռեկորդ է սահմանել:
Ուելի Լոյենբերգերի խոսքով` ստորագրված արձանագրությունները Թուրքիան «չվավերացրեց, որովհետև բոլորս գիտենք, որ եղան միջամտություններ Ադրբեջանի կողմից, և դրա պատճառով Թուրքիայի քաղաքական ուժերը հանդես եկան արձանագրությունների վավերացման դեմ` նոր պայմաններ առաջադրելով, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին»: «Ցավում ենք այս վիճակի համար»:
Այսօր էլ կրթությունը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկը, առանց որի անհնար կլինի արժանի տեղ զբաղեցնել ժամանակակից աշխարհում: ԼՂՀ իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք՝ այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ:
«ՁԻԱՀ-ի Կանխարգելման հանրապետական կենտրոնը հիվանդների դեղերը չի գնում: ՁԻԱՀ-ի կենտրոնը դեղերը ստանում է օգնության ձևով, որոնք գնվում են ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ծրագրի շրջանակներում: Սա նշանակում է, որ կենտրոնը խախտում անել չէր կարող»,- նշեց Սամվել Գրիգորյանը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների մի խումբ ալգորիթմ է գրում Samsung ընկերության համար, որը կիրառվելու է ընկերության սարքավորումներում: Այդ աշխատանքները ղեկավարում է ակադեմիկոս Գուրգեն Խաչատրյանը: Ուսանողների գրած ալգորիթմը պատվիրվել է Samsung ընկերության Կորեայի և Ուկրաինայի մասնաճյուղերի կողմից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, համալսարանի ընդունելության տնօրեն Փերուզ Թասլաքյանը:
Երկարատև հիվանդությունից հետո այսօր կյանքից հեռացել է հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանը:
Մեզ՝ «լումպեններիս» մնում է հարցնել` որտեղից է դուրս պրծել այս «հանկարծահայտ աղան», այս «անհայտ մեծ պարոնը», որը տղամարդ-ընդդիմախոսներին գոտկատեղից ներքև հարվածներ է հասցնում, իսկ ընդդիմախոս կանանց գոտկատեղից ներքև առաջարկություններ անում «ֆեյսբուք»-ում՝ ինտերնետ կայքը շփոթելով Հայոց ցեղասպանության թանգարանի իր առանձնասենյակի հետ:
Բելառուսական ԲԱՏԷ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ թիմի կիսապաշտպան Զավեն Բադոյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից։
«Ես չեմ ուզում ոչինչ ասել: Քանի որ, ամերիկյան ոստիկանների ասածի պես, ես գիտեմ, որ իմ ամեն մի ասածը հետո ուղղվելու է իմ դեմ»:
«Ռուսաստանը հենվում է միայն ուժի վրա և հզոր ֆինանսների: Իսկ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ էր ֆինանսական օգնություն ցույց տալ Իվանիշվիլիին: Ռուսաստանը զուտ քաղաքական ազդեցությունն ամրապնդելու առումով միլիարդների ներդրումներ անելու ո՛չ ձգտում, ո՛չ նպատակ, ո՛չ էլ ցանկություն չի ցուցաբերել»:
Վերջին տարիներին Յուլիանն իր ճամփորդությունների ընթացքում լուսանկարում է հայկական մշակութային կոթողները, տարբեր երկրներում բնակվող հայերին: Այդ ընթացքում նա հայերեն որոշ արտահայտություններ է սովորել: Սիրում է հայերին և հիացած է հայ մշակույթով: Նա 2004թ. Թուրքիայի կողմից Արարատ սարն է բարձրացել, հայ մշակույթի և հայերի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսներ է կազմակերպել (տես` այստեղ), և երազում է այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
««Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես քվեարկում է իր դիրքորոշումներին համապատասխան, և մեր ելույթի ժամանակ ասացինք, որ մենք կոալիցիոն քաղաքական ուժ ենք այս ստատուսում, միաժամանակ`մեր պատգամավորներն ազատ էին իրենց խղճի մտոք իրենց դիրքորոշումներն արտահայտելու»:
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող կադրային բարեփոխումների արդյունքում 2012 թվականի հունվարին աշխատանքից ազատված Ռոմիկ Եսայանի նկատմամբ այսօր ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ Ռոմիկ Եսայանը, օգտագործելով կոմիտեի աշխատակից լինելու հանգամանքը, հովանավորչություն է իրականացրել վարսավիրական գործունեությամբ զբաղվող Աննա Գրիգորյանի նկատմամբ:
«Մերգելյան ինստիտուտն, ասես, «վերակենդանանում» է և վերականգնում իր գիտատեխնիկական համբավը: Սա ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև ընդհանրապես գիտաարտադրական համալիր է լինելու, որտեղ գործելու են տարբեր ոլորտի ընկերություններ»,- ասաց Տ. Դավթյանը:
«Ես իսկապես չէի ամաչի, եթե եղած լինեի Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը, ամաչելու բան չկա, բայց իրենք, դա հորինելով, հավանաբար ենթադրում են, թե ամոթ է, որ մեկն ու մեկը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: Դա էլ իրենց խնդիրն է»:
Աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը` կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն, իրեն ամենահայտնի կոլումբիացին չի համարում:
Վոլֆգանգ Բյորնզենը նշել է, որ իր գործընկերների հետ այսուհետ ևս ջանքեր կգործադրի ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը խթանելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ: