Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ առավելության հասնելուց (2:1) հետո հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ ուկրաինական ակումբից:
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թուրինցիների համար որոշիչ կլինի «Չելսիի» հետ կայանալիք հանդիպումը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և պետական կամերային երաժշտական թատրոնը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19.30 Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն (Սիրահարների այգու հարևանությամբ, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հետնամասում)՝ կներկայացնեն «Կրքոտ հաշվետվություն» ներկայացմանը։ Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մարդու առաքելությունն այս կյանքում մահվան, ստորության հանդեպ բարոյական հաղթանակն է: Դա ինքն իրեն չի լինում: Ես ֆատալիստ չեմ և հասկանում եմ, որ մարդ արարածի մեջ երկուսն էլ կա: Մենք ենք որոշում՝ որ ուղղությամբ գնալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը:
«Քաղաքական զարգացումներն, առհասարակ, հնարավորինի ու շատ հաճախ անհնարինի արվեստի դրսևորումներ են: Եթե քաղաքական այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում, պահանջում է, պարտադրում է, որպեսզի տարբեր քաղաքական ուժեր համագործակցեն գործող ռեժիմի դեմ պայքարելու համար, հետևաբար, դա պետք է արվի: Ես տարակարծություն ունենալ այս հարցում չեմ կարող»,- ասաց Զոյա Թադևոսյանը:
Որոշ հոգեբանների համոզմամբ` տղամարդը միշտ և ամենուր առաջինը նայում է ոչ թե կնոջ արտաքինին, այլ ոտքերին, հագուկապին և, եթե կարճ փեշ է հագել՝ փեշին: Ըստ ամերիկացի մի շարք հոգեբանների` այսպիսին է լինում տղամարդու առաջին ռեակցիան կնոջը հանդիպելիս:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ցավակցություն է հայտնել այսօր Դավթաշենում տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհերի հարազատներին
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզմունք է հայտնել, որ այն պարագայում, երբ Հայաստանում «բիզնեսը և սեփականությունը կենտրոնանում են մի քանի իշխանավորների ձեռքում, կուտակային հիմնադրամների ինստիտուտի ներմուծումը նման միջավայրում կլուծի միայն մեկ խնդիր. այն կբացի նոր հնարավորություններ Հայաստանի այսօրվա իշխանավորների հարստացման և ժողովրդի ունեզրկման համար»:
Անցկացված նոր հետազոտության համաձայն` օրվա ընթացքում երեք շերտից ավելի պանիր ուտող տղամարդիկ վտանգում են հայր դառնալու իրենց հնարավորությունը: Ինչպես գրում է dailymail-ը, այս կարծիքին են Հարվարդի համալսարանի գիտնականները: Մինչ նման կարծիք հայտնելը վերջիններս 19-25 տարեկան 189 տղամարդու սննդակարգին են հետևել: Այս անձանցից ոչ մեկն ավելորդ քաշ չի ունեցել, շաբաթվա ընթացքում մոտ կես ժամ մարզվել է:
Նրանք կկազմակերպեն համեստ հարսանյաց հանդես, որը կարժենա ընդամենը երկու տասնյակ միլիոն դոլար: Նշենք, որ Քարդաշյանի առաջին ամուսնությունը գերազանցում էր մի քանի տասնյակ միլիոն դոլարը: Քիմը երազում է իր երկրորդ հարսանիքին կրել Yumi Katsura-ի հավաքածուից մի շքեղ հարսանյաց զգեստ, որն արժե 8.5 մլն ԱՄՆ դոլար: Զգեստն ամբողջությամբ պատված է մարգարիտներով և ադամանդներով: Քարդաշյանը նաև հայտնել է, որ շատ է ցանկանում, որպեսզի իր հարսանիքին երգեն Բեյոնսեն և Սելին Դիոնը:
«Օտարերկրյա քաղաքացի դատապարտյալն իրավունք ունի կապեր հաստատել և պահպանել Հայաստանի Հանրապետությունում իր պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ:
Վազգեն Խաչիկյանի փաստաբանը հայտարարել է, որ Խաչիկյանը իր ձերբակալության մեջ ո՛չ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ո՛չ էլ որևէ կապ այս իրադարձությունների. «Մենք նման բաների հետ չենք կապում, որևէ կապ չունի դրա հետ, ոչ մի կապ: Ոչ էլ քաղաքական ենթատեքստ է տեսնում` այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա :
Իշխանությունը կատարվածը կարող է օգտագործել հետագա PR կամպանիաների համար: Ասենք, եթե որոշում կայացվի 2013 թվականի գարնանը Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի փոխարեն քաղաքապետ դարձնել մեկ ուրիշին, «համապատասխան մարմինները» կարող են հիշել այս միջադեպը և «պարզել», որ ողբերգությունը տեղի է ունեցել Տարոն Մարգարյանի հանցավոր անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում: Վազգեն Խաչիկյանի ականջը կանչի:
Երգչուհու խոսքով, Գարիկի հետ երկար տարիների ընկերությունն է միմյանց կապում, բացի դա, ունեն նույն երաժշտական ճաշակը, նույն դիրքորոշումները, աշխարհայացքը:
Միլանի համանուն թիմի նախկին հայտնի ֆուտբոլիստ Ալեսանդրո Կոստակուրտան ասել է, որ, չնայած շրջանառվող լուրերին, գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու առաջարկ «Միլանից» իրեն ոչ ոք չի ներկայացրել։
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատեց շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ իշխանությունը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի միջոցով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և կառավարության կազմում սահմանել փոխվարչապետերի ինստիտուտ՝ ընդլայնված լիազորություններով:
Ռուսաստանում գործող ռազմավարական զարգացումների կենտրոնը պատրաստել է նոր զեկույց` ռուսաստանցիների քաղաքական տրամադրությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը: Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բողոքական շարժումը թուլանում է, սակայն իջնում է նաև իշխանության վստահության վարկանիշը:
Վերջապես, ժամանակն է, հատկապես հաշվի առնելով ամենաբարձր մակարդակով վերջերս առավել բաց հնչած քննադատությունները, որ կառավարությունը վճռականություն ցուցաբերի և իրականացնի տնտեսությունը ծանր վիճակից դուրս հանելու համար այդքան անհրաժեշտ խորքային բարեփոխումները, առաջին հերթին՝ հարկային վարչարարության ոլորտում:
Մնացած շաբաթների ընթացքում Ֆեդերերը դեռ կարող է վաստակել 1500 միավոր և տարին ավարտել առաջին հորիզոնականում, եթե Ջոկովիչն անհաջող հանդես գա, իսկ Ռոջերը մինչև վերջ պայքարի, այդ թվում՝ Ամփոփիչ մրցաշարի ժամանակ։
«Ты трус, ты раб, ты армянин»,- գրում էր Ալեքսանդր Պուշկինը: Հայաստանի քաղաքական վերնախավն ամեն ինչ անում է ռուս դասականի` մեր ինքնությունը, մեղմ ասած, չշոյող այս տողերը հիմնավորելու համար:
ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանից 168.am-ը հետաքրքրվեց` արդյոք համամի՞տ եք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե` «երբ կան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հատկապես` եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ: Եվ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»:
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքում վերելակ է ընկել. կան զոհեր ու վիրավորներ:
Մեր օրերի ամենահայտնի մարզիչներից մեկի ղեկավարությամբ աշխարհի չեմպիոններ են դարձել այնպիսի անվանի բռնցքամարտիկներ, ինչպիսիք են Էվանդեր Հոլիֆիլդը, Խուլիո Սեզար Չավեսը, Լենոքս Լյուիսը, Օսկար դե լա Խոյան և այլն։
«Զինված ուժերը կոչված են պաշտպանելու մեր ժողովրդին, բայց զինված ուժերում կան ստորաբաժանումներ, որոնց գործողությունից է անմիջականորեն կախված մեր ժողովրդի ապահովությունը: Եվ այդպիսի ստորաբաժանումներից է, իհարկե, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կ. Թառոյանն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, նրան ցուցադրվել է համապատասխան բժշկական օգնություն: Հավելենք, որ Կ. Թառոյանը գտնվելով «Նուբարաշեն», «Սևան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, խիստ բացասական է բնութագրվել և ընդհանուր առմամբ 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Ավելին, ամիսներ առաջ, պատճառաբանելով մոր և կնոջ լարված հարաբերությունները, կտրել էր ձախ ձեռքի ճկույթի միջին հատվածը:
Հայ աշակերտները մեդալներ են նվաճել Հարավային Կորեայում անցկացվող Աստղագիտության միջազգային օլիմպիադայում: Նրանք նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաև հատուկ դիպլոմ` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար:
«Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարությունը իրականում հանգեցրել է «բազում խնդիրներ հարևանների հետ» իրավիճակին և վկայում է Թուրքիայի մեծ հավակնությունների ու համեստ հնարավորությունների մասին: Այս իրավիճակում Թուրքիայի հետագա ներգրավվածությունը տարածաշրջանային գործերում, ինչի մասին ակնարկում են որոշ թուրք գործընկերներ, կնշանակի Թուրքիայի ներքաշում բազում հակամարտություններում»,- նշել է Սաֆարյանը:
ԵՄ «Թվինինգ» ծրագրի փորձագետները երկարատև համագործակցություն են սկսել ՊԵԿ-ի հետ` մաքսային ընթացակարգերի ուսումնասիրման, պարզեցման և մաքսային ծառայողների աշխատանքային որակը բարելավելու ուղղությամբ: Ուսումնական կենտրոնի ստեղծումից ի վեր այստեղ պարբերաբար դասախոսում են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) անդամ պետությունների մասնագետները:
«Փրկենք Թեղուտը», «Թռչկան», «Խոսրովի արգելոց», «Ջերմուկը հանք չի դառնա» քաղացիական նախաձեռնությունները պահանջում են քրեական գործ հարուցել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ում մեղքով տուժել է բնությունը: Ներկայացնում ենք նախաձեռնությունների հայտարարությունն ամբողջությամբ: