Եթե գործը ստանձնել ես` մի՛ փորփրիր մեղավորներին, աշխատի՛ր ու գործդ արա: Սա սկզբունքային մոտեցում պետք է լինի: Ցեխ նետել նախորդի վրա պետք չէ: Եկեք նստենք, քննարկենք, դատենք, տեսնենք` ի՞նչ պետք է անենք, որ մի քայլ առաջ գնանք: Չեմ ուզում խղճիս դեմ գնալ ու մեղավորներ փնտրել, կասկածներ հայտնել:
«Հասկանալի է, որ Վարդան Օսկանյանին ձերբակալել չի կարելի: Դա այնպիսի պայթյուն կառաջացնի Հայաստանում, որ օգուտն ավելի քիչ կլինի, քան վնասը»,- հավելեց Կովկասի ինստիտուտի տնօրենը:
«Ամենահեշտ պատասխանն այդ հարցին այն է, որ ես երբեք գլուխ չեմ հանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և երբեք չեմ եղել նրա երկրպագուն, և չգիտեմ այդ հարցի պատասխանը: Սակայն, ի տարբերություն Գալուստ Սահակյանի, ես հավատում եմ, որ այդ հայտարարությունը Քոչարյանն է արել»:
WBO կիսաթեթև քաշային կարգում 4-րդ ուժեղագույն բռնցքամարտիկ, Օլիմպիական խաղերի նախկին մասնակից, 31-ամյա պուերտոռիկացի Օրլանդո Կրուսը դարձել է առաջին բռնցքամարտիկն, ով խոստովանել է, որ նույնասեռական է:
«Կառավարության նիստերին լսելու ենք նախարարների հաշվետվությունները հարկային պարտավորությունների կատարման և ոլորտում տնտեսական պոտենցիալի վերաբերյալ: Մենք պետք է բացառենք ցանկացած միջամտություն, միջնորդություն, որը դեռևս առկա է Հայաստանում հարկային մարմինների նկատմամբ»:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Այաքսի» հետ կայացած հանդիպումից հետո (4:1) հայտարաել է, որ ինքը խնդիրներ չունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Եթե ԱՄՆ-ին և ՌԴ-ին պետք է Հայաստանի աշխատուժը, մարդկային ռեսուրսները, նրանք անարգել վերցնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Իսկ թե ինչ է մտածում այդ մասին Հայաստանի կառավարությունը, անթույլատրելի է համարում, թե մտահոգիչ, այս դեպքում իմաստ չունի քննարկել:
Զարդանախշի շռայլությունը և սրտի խորքերը` Գրիգոր Նարեկացու պոեզիան
Հյութը չի կարելի օգտագործել լեղապարկի, լյարդի, երիկամների, սրտի ծանր հիվանդությունների, ցիստիտի, թութքի սուր ընթացքի դեպքում։
Զագրեբի «Դինամոն», «Օլիմպիակոսը», «Զենիթը», «Այաքսը», «Նորշելանդը», «Լիլը», «Սպարտակը» և «Գալաթասարայը», որոնք պարտվել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին 2 տուրերում, փոքր հնարավորություն ունեն փլեյ-օֆֆ դուրս գալու համար:
Հիմա այս իրավիճակում, երբ ամեն ինչ հեղհեղուկ է, բոբիկանալը և մեջ ընկնելը բավական անլուրջ խաղ է անգամ այն խաղացողների համար, ովքեր կանոնները պահպանելով են խաղում, առավել ևս նրանց համար, ովքեր չեն ուզում պահպանել այդ կանոնները: Կրկնում եմ` այսօր շատ ճակատագրական պահ է մեզ համար:
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Զենիթի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) խոսել է մրցակցի մասին:
Երեկ այդ տրամաբանության շրջանակներում տեղի ունեցավ հերթական «միջոցառումը»՝ արդեն բարի ավանդույթ դարձած ջղային խորհրդակցության ձևաչափով։ Ջղայնացողն այս անգամ ոչ թե նախագահն էր, այլ վարչապետը։
Ինչքան էլ այդպիսի անբարոյական երևույթների հանդիպում ենք քաղաքականության մեջ, բայց, միևնույն է` շատ արտառոց կլինի, եթե ՀԱԿ-ը պաշտպանի Ծառուկյանի թեկնածությունը: Իսկ եթե Ծառուկյանը պաշտպանի ՀԱԿ-ի ներկայացուցչի թեկնածությունը, նույնպես արտառոց կլինի, որովհետև կստացվի, որ Կոնգրեսի թեկնածուն օլիգարխիայի թեկնածու է դառնում:
«Ռոբերտ Քոչարյանը երկրի 2-րդ նախագահն է, որն ունի իր տեսակետները բարձրաձայնելու իրավունք: Առավելևս, որ խոսքը վերաբերում է իր համակրած քաղաքական ուժի` ԲՀԿ-ի պատգամավորին և իր հետ 10 տարի պաշտոնավարած անձին: Որոշ պնդումների հետ, սակայն, համակարծիք չեմ: Խոսքը հատկապես վերաբերում է այն դիտարկումներին, թե սա հայոց խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է, կամ, որ պատգամավորը պատկանում է հասարակության մեջ հեղինակություն վայելող ուժին»:
Վերջին օրերի իրադարձությունները փոփոխություններ են առաջացնելու կամ արդեն իսկ առաջացրել են ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, այլև ԲՀԿ-ի ներսում: Ներկայիս զարգացումները հաշվի առնելով` պետք չէ բացառել, որ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը ԲՀԿ-ի համար վճռորոշ պահին կարող է կրկնվել նաև առաջիկայում` ավելի «վճռորոշ պահերի»:
Նախարարը հասկացրեց, որ ներկա չափանիշներն աշակերտների համար ավելի ընդարձակ պայմաններ են ենթադրում: Բայց նախարար Արմեն Աշոտյանը չկարողացավ շրջանցել բուն խնդիրը և խոստովանեց, որ կա նաև ժողովրդագրական խնդիր, և աշակերտների թիվը դպրոցներում պակասել է, բայց դա չի նշանակում, թե չօգտագործվող տարածքները պետք է օտարվեն և օգտագործվեն այլ նպատակներով:
Facebook սոցիալական կայքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը NBC-ի թղթակից Մեթ Լոուերին խոստովանել է, որ Apple-ի ղեկավար Թիմ Կուկից նվեր է ստացել նոր iPhone 5 սմարթֆոն:
«Բամբասանքներ միշտ էլ եղել են ու այնպիսի անհեթեթության աստիճանի, որ երբեմն մտածում եմ, որ մարդու երևակայությանը պետք է մրցանակ տալ: Ես երևի իմ մասին իրականությանը համապատասխանող որևէ բամբասանք չեմ լսել: Երբեմն եղել են այնպիսի բաներ, որոնք իմ տեսակին ընդհանրապես չեն համապատասխանում ու կարծես լինեն իմ հակապատկերի մասին»,- «168 Ժամին» տված բացառիկ հարցազրույցում ասել է Սիրուշոն:
Apple կորպորացիան գլխավորել է «Forbes» ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ ապրանքանիշերի վարկանիշը, «խնձորի» արժեքը երկու տարվա ընթացքում աճել է ավելի քան 50%-ով: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը` հղում անելով «ՌԻԱ նովոստի» գործակալությանը:
Ապակուց և պողպատից պատրաստված շենքի վաճառքից բջջային հեռախոս արտադրող ընկերությունը կարող է ստանալ 200-300 մլն եվրո: Անշարժ գույքի համար գնորդ նախատեսվում է գտնել այս տարվա ընթացքում:
Նանոտեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ռազմի դաշտում տարբեր խնդիրների լուծումներ գտնել:
Այսօր Չեմպիոնների լիգայի A-D խմբեորում կայացած 8 հանդիպումներով ավարտվեց 2-րդ տուրը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով պարտության մատնեց «Այաքսին» և հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:
Քոչարյան-Սարգսյան հարաբերությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ վճռորոշ պահերին երրորդ անձը դրանցում կարող է տեղ չունենալ: Խոսքը, տվյալ դեպքում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին է: Ծառուկյանն ինքը կարող է առնվազն չբացառել, որ Քոչարյանն ու Սարգսյանը, հնարավոր է, իրեն շրջանցելով՝ ինչ-որ համաձայնության հանգեն:
Վատն այն է, որ այդ ամբողջ թոհուբոհի մեջ քննարկվեց իմ վառ կերպարը: Մարդիկ խոսում էին այն մասին, որ, եթե ես գնամ` լավ երաժշտություն եմ նվագելու պատգամավորների համար, ոմանք ասում էին, թե նորություն, գույն կմտնի Ազգային ժողով: Բայց ինչ վերաբերում է իմ` ԱԺ-ում ինձ պատկերացնելուն, ապա ես հաստատ չեմ պատրաստվում լինել ստանդարտ, բոլոր կին պատգամավորների նման:
Բժիշկները ճիշտ են ախտորոշել ու հստակ իմանալով, որ հիվանդը չի ապրի, ամեն դեպքում տեղադրել են ստենտ: Ինչպես ամերիկացիներն են ասում` «just business»: Մենք պահանջում ենք արտոնագրից զրկել և դադարեցնել նման քաղաքականություն ու կանոնադրություն որդեգրած բուժկենտրոնի գործունեությունը: Նրանց աշխատաոճը միայն իրենց է հարմարեցված. պայմանագիրն աշխատում է բուժկենտրոնի օգտին` ոչ մի արտոնություն չտալով երկրորդ կողմին:
Նոր հետազոտությունը հերքում է այն միֆը, թե վերջին տարիների ընթացքում սկսված ալերգիաների համաճարակը չափազանց հիգիենիկ լինելն է: Ինչպես գրում է sciencedaily-ին, գիտնականները հեռու են այն մտքից, որ մանրէները կարևոր չեն, բայց, ըստ նրանց, «հին ընկերների»՝ մանրէների հետ «կապը չպաշտպանելը» մի շարք հիվանդությունների, այդ թվում` ալերգիաների առաջացման պատճառ կարող է դառնալ:
Վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հստակ ուղղորդված ստահոդ և պրովոկացիոն որոշ հրապարակումներ մեկ բանի մասին են վկայում՝ պատվիրատուները ակնհայտորեն ցայտնոտի մեջ են և ակնհայտ է, որ գնալով կորցնում են ինքնատիրապետումը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի չեմպոին «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում 2:3 հաշվով զիջեց Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին» և նվազագույնի հացրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: