Ժամանակավոր հրադադա՞ր. «Արմավիան» կշարունակի շահագործել «SSJ 100» ինքնաթիռը

«Արմավիա» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության հետ ձեռք է բերվել համագործակցության շարունակության համաձայնություն:

««Արմավիան» «Սուխոյի» հետ ստորագրել է պայմանագիր, որի համաձայն՝ հաջորդ վեց ամսվա ընթացքում «Արմավիան» հանդիսանում է «SSJ 100» ինքնաթիռի վարձակալողը և շահագործողը: Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո կողմերը կրկին կհանդիպեն և կքննարկեն հետագա նախագծերի մասին»,- ասաց Ն.Ավետիսովան:

Անդրադառնալով երկրորդ ինքնաթիռին՝ Ն.Ավետիսովան նշեց, որ հարցը դեռևս քննարկման փուլում է և մանրամասները հայտնի կդառնան հետագայում:

Նա նաև տեղեկացրեց, որ «Արմավիայի» «MSN 95007» ինքնաթիռը գտնվում էր Մոսկվայի շրջանի Ժուկովսկի քաղաքում, որտեղ այն անցնում էր տեխնիկական փորձաքննություն և արդեն երեկ` հոկտեմբերի 2-ին, այն ժամանել է Երևան։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031