Բաժիններ՝

Վաղը կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Հոկտեմբերի 4-ին, կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացնում են մի շարք միջոցառումներ:

Ժամը 10:00-13:00-ը Կենդանաբանական այգում կանցկացվի դասընթաց Հակոբ Կարապենցու անվան թիվ 6-րդ դասարանի աշակերտների համար, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիա: Այգու կրթական կենտրոնում կկազմակերպվի դասընթաց կենդանիների իրավունքների պաշտպանության թեմայով:

Կցուցադրվի ֆիլմ՝ ‹‹Երկու պատմություն›› խորագրով, նկարահանված Գյումրիի «Արևորդի էկո» ակումբի սաների կողմից: Ժամը 17:00-19:00 միջոցառման հատուկ հյուրերի թվում են այգու կենդանիների խնամակալները, ովքեր անմիջական մասնակցություն կունենան իրենց կենդանիների կերակրման և խնամքի գործում: Առանձին տաղավարում կներկայացվի կենդանիների խնամակալության ծրագիրը, կնշվի Գրանդ փղի ծնունդը, տեղի կունենա ‹‹Զու›› ամսագրի շնորհանդեսը:

Նախատեսվում են նաև կենդանիների ցուցադրական կերակրումներ: Իսկ ժամը 19:00-ին տեղի կունենա բացօթյա կինոցուցադրություն: Ի դեպ հոկտեմբերի 4-ին այգու մուտքը՝ մինչև 16 տարեկանների համար կլինի անվճար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս