Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ այն մայրերի երեխաների մոտ, ովքեր ձվազատումը խթանելու համար դեղամիջոցներ են ընդունել, լեյկեմիայի ամենատարածված ձևով հիվանդանալու հավանականությունը մեծացել է 2,6 անգամ:
: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ընդդիմությունը բավական մասնատված է և ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների միջև հակասություններն ու տարաձայնությունները շատ դեպքերում ավելի սուր և անլուծելի էին թվում, քան իշխանության հետ եղած խնդիրները:
Փաստորեն, 10 զոհերը, 150-ից ավելի քաղբանտարկյալները, հասարակության վատնված հավատը ծառայեցվեցին… Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի սեփականության պաշտպանությանը: Սա, թերևս, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրեժն է հայ ժողովրդից:
Այսօր Դոնեցկում տեղի «Շախտյորն» ընդունելու է Լոնդոնի «Չելսիին»։ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Մուսալեռ», «Մասիս», «Նաիրի» և «Աշտարակ» ջրօգտագործողների ընկերություններում և բացահայտել բազմաթիվ խախտումներ:
Մեծ գումարի դեպքում ցանկացած համերգի առաջարկ էլ կընդունենք: Եթե ինձ հիմա մեծ գումար տան` ես պատրաստ եմ այս ծառերից մեկը կտրել… Կատակում եմ, բայց իսկապես գումարի դերն այսօր շատ մեծ է: Որքան փորձում ես ազնիվ, արդար լինել, մեկ է` գլխավոր դերը փողինն է: Եթե դրամի խնդիր լինի, յուրաքանչյուր մարդ կարող է գնալ այնպիսի քայլերի, որոնք նա միշտ բացառել է իր կյանքում:
Հարևանները փոխանցել են, որ ընտանիքը հուսահատ վիճակում է և ոչ ոքի հետ չի շփվում: «Վախենում է, վախենում, այ բալա, խուժան երկիր է, չես իմանո՞ւմ` ինչից է վախենում… Բողոքի, կարող են մեղադրանքը շուռ տան ու ավելի ծանրացնեն»,- ասել է հարևաններից մեկը:
«Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնապար» խմբաքանդակը դեռ չի գտել իր հանգրվանը: «Մի քանի տեղ առաջարկվել է և տարբեր պատճառներով խոչընդոտներ են առաջացել»,- այսօր «Ա1+»-ին հայտնել է քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը:
«Մեր թմրամիջոցների գիտական կենտրոնը զբաղվում է այս տիպի նորարարական դեղամիջոցների ստեղծմամբ: Մենք ունենք մշակված ծրագրեր, որոնք, ըստ էության, շատ արդյունավետ են»,- ասել է ՌԴ առողջապահության նախարարը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չափազանց զբաղված անձնավորություն է, և մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո այդպես էլ ժամանակ չգտավ գոնե մի քանի րոպեով գտնվել այն հաստատությունում, որն իր հիմնական աշխատավայրն է:
«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները` կապված նման տեսակի կարիքներ ունեցող երեխաների կրթական տարածքում ինտեգրելու հետ, լուծվում են լավագույնս: Մենք հավակնում ենք այսօր, Ձեր հավանությանն արժանանալու դեպքում, այս օրենքով բացել Հայաստանի կրթության պատմության մեջ նոր էջ, չեմ վախենում այդ բառից` իրականում հեղափոխական էջ, որովհետև համատարած ներառականության սկզբունքը, որ մենք առաջարկում ենք որդեգրել մեր հանրապետությունում, որպեսզի խտրական դպրոցներ չլինեն նման երեխաների համար, և մենք իրականում կարողանանք բոլոր երեխաներին վերադարձնել հասարակություն, զուգահեռ ապահովելով կրթական ծառայությունների համապատասխան բարձր որակ»:
Երբ «Չելսին» երեքշաբթի օրը «Դոնբաս Արենա» մարզադաշտում հյուրընկալվի «Շախտյորին», կասկած չկա այն հարցում, թե ում հարկավոր կլինի կանգնեցնել։ Այդ մասին գրել է անգլիական «The Guardian»-ը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին իր հրապարակման մեջ։ Թարգմանաբար ներկայացնում ենք այդ նյութն ամբողջությամբ:
«Պարոն Օսկանյանն ինքն էլ գիտի, որ դիվանագիտությունն անընդհատ գործընթաց է: Հայաստանյան դիվանագիտությունը մեծ աճ է գրանցել: Պարոն Օսկանյանը կարող է համեմատել իր ղեկավարած տարիների հետ ու էական դրական տարբերությունն ակնհայտ կտեսնի: Ամեն ինչ համեմատությունների մեջ պետք է նայել, և կասեմ, թող համեմատի իր արտգործնախարար եղած տարիների հետ»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Ասել են` գնա ու սա կարդա: Նրանց բոլորին թվում է, թե իրենք «սարսափելի ինքնիշխան» իշխանության ներկայացուցիչներ են, որ իրենք ամբողջությամբ տեղեկացված են իրենց ղեկավարի մտադրությունների մասին, և այլն, և այդպես շարունակ: Մինչդեռ նրանք, մեծ հաշվով, ընդամենը մեկ ֆունկցիա ունեն. նման դատարկ ելույթներ ունենալ՝ մինչև իրենց ղեկավարը կիրականացնի իր իրական մտադրությունները:
Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի պետ Վլադիմիր Սերգեևը ՄԱԿ-ում հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան մի շարք պետությունների ավելի քան 20 մլրդ դոլարի հասնող պարտքը: Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանը 50 մլն դոլարի նվիրատվություն է արել Համաշխարհային Բանկի՝ աղքատ երկրների զարգացման ֆոնդին:
5 տարեկան Սրբուհին ճմրթված թղթի վրա նկարելով` ինչ-որ մանկական երգ է երգում: «Անկյանք» ձայնի ելևէջներն աստիճանաբար նվաղում են, երբ երգելուն զուգահեռ` հոր՝ ավելի բարձր հնչող գանգատներն է լսում: Հայրը կյանքից նույնքան դժգոհ է, որքան ինքը` նկարելուն անհարմար ճմրթված թղթից, որից ինչքան էլ փորձում է փոքրիկ մատներով հարթ մակերես ստանալ, միևնույն է` գունդուկծիկ թղթի համառությունը նյարդայնացնում է Սրբուհուն, ով, ամեն դեպքում, իր ուզած պատկերը չստանալուց հիասթափված` դադարում է նկարել:
«Լոս-Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը և Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը դատի են տվել Trinity Mirror-ին, որին պատկանում է բրիտանական The Daily Mirror կայքը:
Gիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ:
«Սա այն պահն է, երբ մենք բոլորս միասին, իշխանություններին սիրողները և չսիրողները, ընդդիմությանը փառաբանողները և ատողները, բոլորը, միասնական պետք է լինեն և Ղարաբաղի հարցում այլալեզու և այլատեսակ խաղիկներ չտան, Հաղթանակի համար պետք է ջանք թափենք բոլորս: Այս հարցում պարտությունը չի լինելու իմ , քո, իշխանության կամ ընդդիմության պարտությունը, սա լինելու է մեր բոլորի պարտությունը, նաև՝ այդ վայ վերլուծաբաններինը և չարախոսողներինը»:
Կալումբիացի նախկին ֆուտբոլիստ Ֆաուստինո Ասպրիլյան կարծում է, որ իր հայրենակից Ռադամել Ֆալկաոն երբեք չի արժանանա անհատական մրցանակի «Ատլետիկոյի» կազմում:
«Խիստ մտահոգիչ է բազմաթիվ հայաստանցիների արտագաղթը. մեր հազարավոր հայրենակիցները լքում են իրենց հայրենիքը, օտար ափերում բախտ որոնելու հույսով, հաճախ լքում են անվերադարձ, չպատկերացնելով անգամ ուր են գնում, ինչ կարող են ակնկալել և ումից»:
Լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:
«Բոլոր ինտերնետային հարցումներն արտահայտում են միայն տվյալ մասնակցների կարծիքը, որոնք հանդես չեն գալիս որպես հասարակության մոդել: Բայց երբ մի կայք հասցեագրված է մի խումբ սպառողներին, այս դեպքում մենք կարող ենք որոշել սպառողների ռեալ չափսն ու որոշել, թե քանի՞ տոկոսն է օգտվում տվյալ կայքից»:
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ինքնակենսագրականը, որը նա գրել է լրագրող Դավիթ Լագերկրանցի հետ, նոմինացված է շվեդական հեղինակավոր Ավգուստի գրական մրցանակի:
Պետությունը մի կողմից՝ պետական համակարգում աշխատող յուրաքանչյուր աշխատողի մաքուր աշխատավարձն ավելացնում է 2500 դրամով, մյուս կողմից՝ մասնավոր հատվածի յուրաքանչյուր ցածր աշխատավարձ ստացող աշխատողից ստանում է լրացուցիչ 2500 դրամի հարկեր։
Այսօր տեղի է ունեցել Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: Տեսահոլովակը նկարահանվել է Լեռնային Ղարաբաղում: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, երաժշտության հեղինակը՝ Էդգար Ալեքսանյանը, իսկ խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Գրիգոր Կեկչյանը։
Chanel-ը ներկայացնում է իր նոր օծանելիքը: Ինչպես տեղեկացնում է Elle.ru կայքը, այս անգամ օծանելիքի ստեղծողները որոշել են, որ հերթական Chanel № 5-ը ներկայացնելու է տղամարդ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով Խորհրդարանին՝ ասաց, թե հաջորդ գումարման ԱԺ-ում պետք է հիսուն տոկոսը կանայք լինեն, որովհետև նրանք պարտաճանաչ գալիս են ԱԺ նիստերին:
«Հարց է առաջանում՝ բա եթե մի օր մեր մարզիկները կարիք ունենան որևէ լուրջ հարցի շուրջ միասնական դիրքորոշում արտահայտել բաց նամակի տեսքով՝ ի՞նչ ենք անելու»:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Տերյան փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես են բեռնատար մակնիշի 21 ԼՏ 244 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխում մոտ 10-15 մ երկարությամբ արմատախիլ արված արծաթափայլ եղևնին: