Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը մինչև հոկտեմբերի 10-ը կհանձնվի «Ժառանգության» ցուցակի հաջորդ թեկնածուին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` հոկտեմբերի 3-ի առավոտյան, ստացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ արձանագրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նա նշել է, որ ըստ «Ընտրական օրենսգրքի»` ԿԸՀ-ն մեկշաբաթվա ընթացքում նիստ կհրավիրի, կընդունի արձանագրությունը եւ թափուր մանդատը կհանձնի կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Այսինքն, Թևան Պողոսյանին պատգամավորական մանդատը կհանձնվի մինչեւ հոկտեմբերի 10-ը, եթե մինչ այդ նա ինքնաբացարկի դիմում չի ներկայացնի:

 

Տեսանյութեր

Լրահոս