Այսօր Անչելոտին հրաժարվել է մեկնաբանել Ռոնալդուի հավանական տրանսֆերը ֆրանսիական ակումբ և լրագրողների հարցերին կատակով է պատասխանել:
Միլանի «Ինտերի» հարձակվող Դիեգո Միլիտոն Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Միլանի» հետ առաջիկա հանդիպման նախօրեին խոսել է հարձակվող Անտոնիո Կասանոյի մասին, ինչպես նաև ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիին համեմատել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյի հետ։
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 2012 թվականի սեպտեմբերին նվազել է մինչև 7.8 տոկոս: Այդ մասին ասվում է ԱՄՆ աշխատանքի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Կիևի «Դինամոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինն այսօր վիրահատության է ենթարկվել:
«Արտասահմանում շատ եմ եղել, շքեղ մեքենաներ քիչ եմ տեսել: Փարիզում, Աթենքում` նայում ես, մի հատ շքեղ մեքենա չկա: Նրանք շքեղ մեքենաներն օգտագործում են հատուկ պաշտոնական միջոցառումներին, իրենց վարած մեքենաներն էլ փոքրիկ մեքենաներ են: Իմ կարծիքով` շատ գռեհիկ երևույթները կապված են նաև ժամանակաշրջանի հետ: 21 տարի է, որ ազատություն ունենք, ու այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ, որ բոլորը հասկանան, որ, օրինակ, շքեղ մեքենան անիմաստ բան է: Ո՞ւմ են զարմացնում»:
Այս ոտնձգություննները ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են:
Հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, նախատեսվում է սկսել ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները` ըստ առանձին ոլորտների:
«Խորապես վշտացած եմ մեր մշակույթի հենասյուներից մեկի` մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ»:
Հայ երաժշտարվեստի մեծ երախտավորը հայրենակիցների հիշողության մեջ կմնա նաև որպես անվանի հասարակական գործիչ և բազմավաստակ մանկավարժ:
Մեզ համար մինչ այս պահը պարզ չէ՝ ո՞վ է այս բոյկոտի հեղինակը՝ ԲՀԿ կուսակցությո՞ւնը, թե՞ անձամբ Տ. Ուրիխանյանը։ Ոչ ԲՀԿ պաշտոնական կայքէջում, ոչ կուսակցության և ոչ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան անձնական էջերում այդ մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա։ Ավելացնենք նաև, որ բոյկոտելու հայտարարությունը ԲՀԿ լրատվական ծառայությունն էլեկտրոնային փոստով ուղարկել էր լրատվամիջոցներին, այդ թվում նաև՝ «բոյկոտված» «168 Ժամին»։
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վաղը կայանալիք «Ինտերի» հետ հանդիպումից առաջ շփվել է լրագրողների հետ:
«Իհարկե, եղել է նման բան: Եթե չի եղել, հանձնաժողովը որտեղի՞ց է հնարել դա»,- նշեց Հայկ Պետրոսյանը: Միաժամանակ նա նշեց, թե չի կարող պարզաբանել՝ ինչո՞ւ է հիվանդանոցը նման քայլի դիմել. «Այն ժամանակ, որ պիտի մրցույթ հայտարարվեր, ես չեմ եղել հիվանդանոցի տնօրենը: Ես նոր տնօրեն եմ, մայիսից եմ աշխատում, և նախկինի գործունեության մասին ոչինչ չեմ կարող ասել»:
«…Երբ պապային անտուն էին թողնում, ոչ մի ոչխար չանհանգստացավ, իսկ հիմա իրար են անցել, թե շենքը վաճառվում է, արտգործնախարարությունն էլ պետք է տեղափոխվի: Բա դրա համար դուք նախագահ ու կառավարություն ունեք, ինչ ուզում են` անում են»:
Երևանյան և մարզային մեծածախ շուկաներում գյուղմթերքի գների վերաբերյալ կատարած հարցման ընթացքում պարզեցինք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գյուղմթերքի գներն էապես չեն փոփոխվել:
«Եթե Օսկանյանին կալանավորեն, ես դա կհամարեմ շատ վատ բան, որովհետև Օսկանյանը չի փախել և փախնել չի պատրաստվում, բայց որ գործ է հարուցված, ի՞նչ կա որ, գործը կքննեն, փաստաբաններ էլ կան, կպարզվի, որ Օսկանյանն անմեղ է, հարցը կփակվի, կվերջանա»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
2014 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպման համար հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան, հատուկ չարտերային չվերթով Երեւան կժամանի Իտալիայի ազգային հավաքականը:
«Ուզում ենք աշխարհին ինչ-որ բան ցույց տալ` չհասկանալով, որ դեմոկրատիան հենց մեզ է պետք: Ստեղծել ենք մի պետություն, որը վատ է վերաբերում իր ընտանիքի անդամներին: Ես նորից եմ ասում, որ դա բոլորիս խնդիրն է, անձնավորված ինչ-որ մեկին ասել չի կարելի: Այսօր ուշադրություն ենք դարձնում «միջազգային» մրցույթներին` մոռանալով իսկական մշակույթը»:
Դժգոհություններն առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի են, համապետական և տեղական իշխանությունների գործունեությունից են, հեռանկարի և հույսի պակասից են, տարբեր մակարդակների առաջնորդների հանդեպ հավատի կորստից են: Հասարակական հոռետեսական միջավայրը ներկայում, ըստ էության, մեր երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիրներից է, որը լուրջ խոչընդոտ է թե՛ զարգացման, թե՛ փոփոխությունների ճանապարհին: Մենք փոխելու ենք, իհարկե, այս իրավիճակը, մեր յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու և հավատալու է, որ ճանապարհը, որով գնում է Հայաստանը միակ անխոցելի և հեռուն տանող ճանապարհն է:
Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» և վաստակած 19 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:
Հաճախակի ենք հանդիպում դեպքերի, որ քաղաքացին բողոքում է, թե նոտարն իրեն մերժել է: Բայց երբ փորձում ենք պարզել, թե որքանով է բողոքը հիմնավոր, հասկանում ենք, որ այդ բողոքների մեծ մասի դեպքում նոտարը սխալ չի գործել: Օրինակ՝ փաստաթղթերն ամբողջական չեն, կամ դրանցում տառասխալներ կան՝ կապված քաղաքացու անուն-ազգանվան հետ, որ գալիս են հնից, ասենք՝ խորհրդային տարիներից:
«Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել: Այն, որ նա Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է, դա ոչ թե նսեմացնում է նրա արժեքները, այլ բարձրացնում է, քանի որ Տարոնը Անդրանիկ Մարգարյանի որդին է: Ես էլ եմ աներձագ, ես էլ եմ հայտնի մարդու փեսա եղել: Մինչ օրս էլ դա ինձ խանգարում է: Մի քառասուն տարի առաջ Ադամյանի փեսան եմ եղել, ու դա ինձ միշտ խանգարել է: Ես՝ որպես ՀՀԿ ծերակույտի ներկայացուցիչ, վստահեցնում եմ՝ նա լավ ծնողների որդի է: Նրա հայրն ու ես մանկության ընկերներ ենք եղել»,- նշեց նա:
Արսեն Դավթյանի գնահատմամբ` թիկնապահը Հայաստանում չի գնահատվում: «100.000-ից է սկսվում այսօր թիկնապահի աշխատավարձը, որը ոչ մի կերպ չի համապատասխանում նրա արած աշխատանքին: 26-27 ժամ են աշխատում հայ թիկնապահները, այսինքն՝ նրանց շահագործում են»:
«Ռուսամետությունն» ու «արևմտամետությունը» հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների համար համարվում է ոչ թե արժեքային, գաղափարական կողմնորոշում, այլ պարտավորություն: Իսկ պարտավորվածությունը սահմաններ չի ճանաչում ու պահանջում է «արտաքին թշնամու դեմ» պայքարել` ինչպես սեփական, այնպես էլ հարևան երկրների սահմաններում:
Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում:
«Եթե օրինագիծն ընդունվի, որ թիկնապահները պետք է լիցենզավորվեն, նրանք կարող են լքել Հայաստանը: Իսկ Հայաստանը գտնվում է վատ վիճակի մեջ. Հայաստանը շրջապատված է վտանգավոր հարևաններով: Վաղը կարող ա ընդհարումներ լինեն, ու այդ երիտասարդները մեզ պետք կգան»,- ասաց Արսեն Դավթյանը:
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ից սկսում է 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքը:
«Մարդիկ եմ ճանաչում, որ քամակին երեսուն հատ կարկատան կար, գնացին, մի երկու տեղ աշխատեցին, որտեղ փող էր շարժվում։ Ու մեկ էլ «Ջիփեր», քարտուղարուհիներ»,- ասաց Համլետ Հարությունյանը:
Էլեկտրոնային գնումների ծավալը Հայաստանում մեծ չէ, սակայն արագ աճում է։ Միևնույն ժամանակ, որքան տարածում է ստանում բանկային քարտերով առևտուր անելու մշակույթը, այնքան սրվում է այն հարցը, թե որքանո՞վ են արդարացի անկանխիկ առևտրի միջնորդավճարները, որոնք սահմանում են բանկերը։ Արդյո՞ք գործ չունենք գերշահույթների հետ։
Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն նույն կերպ կքվեարկեր, եթե Վարդան Օսկանյանի փոխարեն լիներ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կամ Հանրապետական մեկ այլ պատգամավոր, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Նույն կերպ: Ինչո՞ւ եք ուրիշի վրա օրինակ բերում, եթե ես լինեի, ես կհամագործակցեի Դատախազության հետ ու կպահեի իմ անձեռնմխելիությունը»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ի արտահերթ նիստում կազմել է արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու, քաղաքագետ Թևան Պողոսյանին տալու վերաբերյալ: