Գազի սակագինը նախագահական ընտրություններից հետո բարձրանալո՞ւ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, որ նախագահական ընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է, և արդյո՞ք ինքը կարող է երաշխավորել, որ առաջիկա 1 տարվա ընթացքում գազի գինը չի բարձրանա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ Էներգետիկայի նախարարության աշխատակիցները բանակցում են իրենց ռուս գործընկերների հետ, և այդ բանկցությունները դեռ չեն ավարտվել:

Ըստ Տիգրան Սարգսյանի` գազի գնի սակագինը ոչ մի կապ չունի նախագահական ընտրությունների հետ: Նիկոլ Փաշինյանն այդ ամենից եզրակացրեց, որ վարչապետը ոչ թե հերքում է, այլ հաստատում է այն տեղեկությունները, որ գազի սակագինը նախագահական ընտրություններից հետո բարձրանալու է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031