
Microsoft-ը կթողարկի նորությունների սեփական նախագիծ

Microsoft ընկերությունը կթողարկի առցանց նորությունների սեփական նախագիծը` MSN News-ը: Այն ներկայացնելու է խոշորագույն լրատվական ռեսուրսների` Associated Press-ի, NBC-ի, Reuters-ի և այլ հայտնի լրատվամիջոցների նորություններն ու տեղադրելու է նաև սեփական լուրերը: Այս մասին հայտնել է MSN-ի գլխավոր մենեջեր Բոբ Վիզեն, հաղորդում է Reuters-ը:
Նշենք, որ առցանց նորությունների նախագծի թողարկման վերաբերյալ լուրերը շրջանառվում էին դեռևս այս տարվա ամառվանից: Տեղեկացնենք, որ MSN կայքն ամեն ամիս ունի մոտ 480 մլն օգտագործողների ամբողջ աշխարհում: