Կարեն Կարապետյանի բարեկամն ազատվել է աշխատանքից

168.am-ի տեղեկություններով, աշխատանքից ազատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ  գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը, ով նախկինում ղեկավարում էր «Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը», իսկ հետո՝ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ն:

Բանն այն է, որ Ի. Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի բարեկամն է և համարվում էր «ՀայՌուսգազարդ»-ում վերջինիս առանցքային կադրերից մեկը: Ընկերության նոր փոխտնօրեն է նշանակվել այժմյան տնօրեն Վարդան Հարությունյանի մտերիմներից մեկը՝ Գարեգին Առաքելյանը:

Տեսանյութեր

Լրահոս