«Յուտայի» կենտրոնական Էլ Ջեֆերսոնը նոր մահճակալ է գնել։
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Թրիեվեյլերը դավաճանել է իր ամուսնուն՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայկական ծագումով հայտնի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, UMP կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանի հետ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված իր խոսքը:
Հարցին, թե ի՞նչ է որոշել Վարդան Օսկանյանը, արդյո՞ք նա կփոխարինի ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության կազմում Նաիրա Զոհրաբյանին կամ Վահե Հովհաննիսյանին, Զոհրաբյանը պատասխանեց, որ դեռ չեն հասցրել հարցը Օսկանյանի հետ քննարկել, բայց կարծում է, որ նպատակահարմար կլինի, որ Օսկանյանն առաջարկն ընդունի: «Կարծում է, որ պրն Օսկանյանը չի մերժի մեր առաջարկը»,- նշել է պատգամավորը:
Google-ի փոստային ծառայությունը` Gmail-ը, սկսել է հասկանալ տրանսլիտը: Այս մասին հայտնում է փոստային ծառայության պաշտոնական բլոգը: Նամակում լատինատառ գրված, օրինակ` ռուսերեն բառերը Gmail-ը հասկանում է և լատինատառից դարձնում ռուսատառ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Աբբասովը նավթային ընկերության անբարեհաճ վերաբերմունքին էր արժանացել ադրբեջանական այդ ավանի բնակելի տները քանդելու գործընթացը նկարահանելու պատճառով: Ավելացնենք նաև, որ նրա վրա հարձակված անվտանգության և ոչ մի աշխատակից մինչև այսօր դեռ պատասխանատվության չի ենթարկվել:
ԿՀՀ է դիմել նաև ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
«Իմանալով, որ նա հեռանում է, ես ինչ-որ տեղ տխրեցի, քանի որ, լինելով թիմի լեգենդ, ազգի ամենատարեց ֆուտբոլիստ և իմ ամենամտերիմ ընկերներից մեկը՝ ինձ համար ցավալի էր ընդունել դա։ Սակայն պետք է շարունակենք խաղալ, պետք է կարողանանք հաղթել՝ առանց Սարգիս Հովսեփյանի»,- «168 Ժամի» հետ հարցազրույցում ասում է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը ։
Twitter միկրոբոլգային հարթակ գնել է Vine բջջային ծրագիրը, որը նախատեսված է կարճատև տեսանյութերի հրապարակման համար: Թե որքան արժե գործարքը` դեռևս չի հաղորդվում: Twitter-ը չի մեկնաբանում այս լուրը:
Երևանի ժամանակով 21։39-ին Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականը ժամանեց Երևան։ Օդանավակայանում հավաքված են բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ։
Հոկտեմբերի 12-14-ը Հանքավանի «Անի Ռեզորթ» հանգստյան տանը տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված տեխնոլոգիական ոլորտի կրթական և աշխատուժի զարգացման խնդիրներին:
ԱԱԾ քննիչներն այսօր եկել էին Սիվիլիթաս հիմնադրամ՝ առգրավելու Վարդան Օսկանյանին և Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը»:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն շարունակում է Մեսսիի և Ռոնալդուի հետ պայքարել լավագույն ռմբարկուի կոչման համար։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:
Բոլոր մարզասերներին խնդրվում է նաև մարզադաշտ չբերել արգելված իրեր` (ցանկը` ՀՖՖ պաշտոնական կայքում) մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:
Հայաստան-Իտալիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ:
Չնայած նապաստակի և բեզուարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են նույն այդ արգելոցի տարածքից դուրս: Այդ մասին ասված է ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է մշակել կարգ` Հ/Կ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում Հ/Կ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով: Նախարարի հրամանով ստեղծվել է […]
168.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը: Վերջինս այժմ ստաժոր է աշխատում Երևանի նոտար Հասմիկ Հարությունյանի մոտ: 168.am-ի աղբյուրների համաձայն, Հ. Թովմասյանի կինը ցանկանում է նոտար է նշանակվել Բաղրամյանի վրա տեղակայված նոտարական գրասենյակում:
Իտալիայի հավաքականի պաշտպան Կրիստիան Մաջոն հայտարարել է, որ իրենք դժվարին հանդիպում են սպասում Հայաստանի դեմ:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ` հանդիպե՞լ են արդյոք «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհանիսյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Ազգային Ժողովի կողմից պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, ճիշտ է` համարվում է իրավական գործընթացի մաս, բայց դա միշտ ունի քաղաքական էլեմենտ: Այսինքն` ԱԺ պատգամավորներին տրված է քաղաքական ազատությունը որոշելու` իրենք արժանահավատ համարո՞ւմ են այդ իրավական հիմնավորումները, որոնք ներկայացրել է գլխավոր դատախազությունը, թե՞ ոչ»:
Նրանք հայտարարեցին, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում տուժող կողմի իրավահաջորդի փաստաբանին: Ըստ մեղադրյալների իրավապաշտպանների` Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանի նեկայացրած միջնորդությունը ներկայացվել է դատական կարգի խախտումով: Մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանլ էլ դատարանում հայտարարեց, թե սա ոչ թե դատավարություն է, այլ շոու ծրագիր:
Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` որպես ապացույց գործին միացնել մասնակիցների հագուստները, ինչպես նաև պետք է կատարել տեսաձայնագրման պրոցեսորի կրկնակի հետազոտություն: Ըստ նրա` «Հարսնաքարի» համալիրի աշխատակիցների ցուցմունքները ցույց են տալիս, որ վերջիններս գործով մեղադրյալներին չեն ճանաչում որպես «Հարսնաքարի» աշխատակիցներ:
Wonga վարկային ընկերության հետ նոր պայմանագիրը կարող է մեծ խնդիրներ պատճառել «Նյուքասլի» ղեկավարությանը:
2012թ. սկզբից Նյու Յորքի ֆինանսական սեկտորը կրճատել է ավելի քան 1200 աշխատատեղ, հավանական է, որ մինչև տարվա վերջ Ուոլ Սթրիթի աշխատակիցների քանակը կնվազի:
«Մեր գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առավելագույնս թափանցիկ և հրապարակային է, և ավելի լավ կլինի՝ իրավապահ և անվտանգության մարմինները զբաղվեն նաև պետության իրական անվտանգությանն առնչվող խնդիրներով»
«Երեկ պարոն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով: Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հայտնի են դարձել քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրների անունները: Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան: Նրանք մրցանակը ստացել են կենդանի բջիջների ռեցեպտորների ուսումնասիրության համար:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 10-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,31%-ով: