Իտալիայի առաջնության 10-րդ տուրի «Պալերմոյի» հետ հանդիպումից (2:2) հետո ոչ միայն «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին է զայրացած եղել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի վրա, այլև փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
«Քրեակատարողական հիմնարկների բոլոր այցելություններին ես մասնակցություն եմ ունեցել, բացառությամբ այդ օրվա, որովհետև այլ պայմանավորվածություն ունեի: Ես այդ օրն, այդ ժամին հանդիպում ունեի, որին ներկա չգտնվել չէի կարող, բայց, անշուշտ, տեղեկացրել էի հանձնաժողովի անդամներին, որ ներկա չեմ լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարգարիտ Եսայանը:
«Նա բոլորի պես բանտարկյալ է, ի՞նչ տարբերություն: Նա ևս քաղաքացի է: Մարդու իրավունքները մնում են մարդու իրավունքներ, ի՞նչ կապ ունի, թե ով է, ի՞նչ հանցանք է կատարել»,- նշեց Ս. Մելիքյանը:
ԲՀԿ առաջնորդը կորցնելու շատ բան ունի և ոչ միայն չի արդարացնի ՀԱԿ-ի հույսերը, այլև կօգտագործի ՀԱԿ-ին հանրապետականների հետ սակարկություններում:
Անընդհատ ասում եք՝ Կոտայքի մարզպետին պաշտոնանկ են անելու վաղը չէ մյուս օրը, բայց Կոտայքի մարզպետը շարունակում է պաշտոնավարել: Խելացի մարդիկ ուրիշների սխալներից են օգտվում, մի քիչ խելացիները` գոնե իրենց սխալներից: Իսկ առանձնապես խելացիությունից հեռու մարդիկ իրենց սխալներից էլ չեն կարողանում օգտվել:
Կեմերովոյի մարզի Մարինսկի քաղաքային դատարանը պարտավորեցրել է քաղաքապետարանին վճարել 78 հազար ռուբլի մի կնոջ, ով սայթաքել և վայր է ընկել սառցե բլուրի վրա, հաղորդում է քաղաքի դատարանի մամլո ծառայությունը:
«Բարսելոնան» այսօր շնորհավորել է Հելոուինը՝ պաշտոնական կայքում հրապարակելով թիմի անիմացիոն դիմակավորված հերոսների նկարը։
Աշխարհի 2-րդ ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով այս շաբաթվա վերջում կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը Փարիզի մասթերսի 2-րդ շրջանում կորտ է դուրս եկել «Աստղային պատերազմների» հերոսի դիմակով:
ԱԻՆ լրատվական ծառայությունն այսօր ժամը 17.56-ին ահազանգ է ստացել, որՖիրդուսի փողոցի թիվ 1 հասցեում հրդեհ է բռնկվել:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար սահմանված են պետական տուրքի հետևյալ դրույքաչափերը.
Microsoft ընկերությունը Windows 8 օպերացիոն համակարգի թողարկման առաջին երեք օրերի ընթացքում 4 մլն օրինակ է վաճառել: Հաշվառվել է այն օպերացիոն համակարգերի քանակը, որոնք նախատեսված են հին պլատֆորմների թարմացման համար: Այս մասին BUILD 2012 կոնֆերանսի ժամանակ տեղեկացրել է ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը:
Քննիչի կողմից հայտնաբերված նամակը առգրավվել է և նշանակվել է ձեռագրաբանական փորձաքննություն:
Brand Finance plc խորհրդատվական ընկերությունն ուսումնասիրել է մարզական բրենդները և պարզել դրանցից ամենաարժեքավորները։
Իտալիայում նոր սկանդալ է հասունանում:
ԱԺ Էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում որոշել է, որ քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումում մատնանշած միջադեպի ընթացքում ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները:
Նախարարի բնորոշմամբ` կոնկրետ այդ դատապարտյալների համար «աչք ու բերան կարելը» սովորական բան է դարձել, այդ կարերից անգամ անցքեր են առաջանում` ինչպես աղջիկների ականջներին:
Կա սիբիրախտի մաշկային, աղիքային, թոքային ձևեր: Հայաստանում, բարեբախտաբար, արձանագրվում է միայն մաշկային տեսակը:
«Եթե նախկինում շատ դեպքերում վիրուսները համակարգչի մեջ հայտնվելով՝ պարզապես ջնջում էին դրանում առկա տեղեկատվությունը, ապա ներկայում վիրուսները նման գործառույթ չունեն, նրանք պարզապես հավաքում են ձեր համակարգչում առկա տեղեկատվությունը»:
27-ամյա Լիանան, ով միայնակ մայր է և ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել:
Երեխան բացի վերոնշյալ հիվանդությունից, ունի նաև մի շարք այլ հիվանդություններ, ինչպիսիք են՝ մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված և մաշկային հիվանդություն:
Նոյեմբերի 1-ին պատգամավորները պատրաստվում են այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նախատեսում են հանդիպել նաև որոշ ազատազրկվածների:
Այսօր Իսպանիայի Կասերես նահանգի դատարանում քննարկվել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխաիլ Բալակի գործը:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2012թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1023-ով: Այդ մասին կարելի է կարդալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցում:
Թող սեփական մեղքերը չթաքցնեն: Իսկ եթե չեն վախենում իսկական մրցակցությունից` համապատասխան քայլեր անելու պահը հիմա է:
«Բանտային բունտը» գեներացվելու դեպքում կարող է փողոց հանել առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ: Քանի որ Վրաստանի դեպքերը դեռ թարմ են, այդ հեռանկարը կարող է գրավիչ դառնալ նաև Հայաստանում իշխանության դեմ կամ իշխանության համար պայքարողների համար: ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ներկայիս պայմաններում, բնականաբար, նման հեռանկարը կարող է ձեռնտու լինել առաջին հերթին՝ «Բարգավաճ Հայաստանին»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծրագրում է իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին, դարձնել Արտաշատի քաղաքապետ: Նշենք, որ Արգամ Աբրահամյանը «Արտֆուդ» ձեռնարկության սեփականատերն է:
Հեռավոր Չեխիայից Հովիկ Աբրահամյանի այսօրվա հարցազրույցը ոչ այլ ինչ է, քան քաղաքական առևտրում միջնորդի կողմից խաղաքարտերը որոշակիորեն բացելու փորձ: Ընդ որում, դժվար չէ նկատել, որ այդ բանակցություններում Հ. Աբրահամյանն ավելի շատ հանդես է գալիս ԲՀԿ-ի, քան հարազատ կուսակցության շահերի դիրքերից: Հարազատ խնամին, ինչպես հայտնի է, անգամ հարազատ կուսակցությունից թանկ է:
Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ս.թ. հոկտեմբերին Երևանում կայացած նիստի արդյունքները, ինչպես նաև ողջունել են օրերս կայանալիք Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը՝ կարևորելով դրա դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:
Առաջին հորիզոնականում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է 645 ձայն (57,54%):
«Մարդուն տալիս ես, ենթադրենք՝ 60.000 կամ թեկուզ 100.000 դրամ, և ասում ես՝ գնա քրեակատարողական հիմնարկում ծառայի, այդ ռիսկային պայմաններում… Դա շատ բարդ ծառայություն է: Այդ մարդը պետք է լավ վճարվի»: