Բաժիններ՝

Ասանժին սպասելիս օրական ծախսվում է 18.000 դոլար

Լոնդոնի ոստիկանությունը Էկվադորի դեսպանության պատերի տակ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին սպասելու հերթապահության ընթացքում կորցրել է ավելի քան 1 մլն. ֆունտ ստերլինգ (1,6 մլն դոլար): Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»` հաղորդում է РИА Новости-ն: Դա նշանակում է, որ Ասանժին քաղաքական ապաստան տված երկրի դեսպանության վրա հսկողությունը յուրաքանչյուր օր բրիտանական ոստիկանության գանձարանը թեթևացնում է 11.000 ֆունտ ստեռլինգով (18.000 դոլարով):

41 ամյա ավստրալիացին Լոնդոնի Էկվադորի դեսպանատանը թաքնվում է հունիսի կեսերից: Այս կերպ նա փորձում է խուսափել Շվեդիա արտահանձնվելու սպառնալիքից, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործության մեջ:

Ոստիկանության աշխատակիցներն անընդհատ հսկում են դեսպանատունը՝ հուսալով ձերբակալել Ասանժին այն պահին, երբ նա կփորձի հեռանալ այնտեղից: Մյուս կողմից ոչինչ չի խանգարում WikiLeaks-ի հիմնադրին մնալ դեսպանատան տարածքում՝ մինչև իրեն կթույլատրեն օրինական կարգով դուրս գալ այնտեղից և լքել Մեծ Բրիտանիան: «Այս իրավիճակը կարող է շարունակվել տասնյակ տարիներ»,- զգուշացրել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պինտոն:

Ասանժը զգուշանում է, որ իր արտահանձնումը Շվեդիային կշարունակվի ԱՄՆ արտահանձնմամբ, որտեղ նա կբախվի այդ երկրի գաղտնի դիվանագիտական նամակագրությունների հրապարակման մեղադրանքին: Հիշեցնենք, որ հենց դրանից հետո է, որ WikiLeaks-ի հեղինակի դեմ սկսվեցին ծանրագույն հալածանքների և կեղծ մեղադրանքների արշավները:

«Իսկ այսօրվա վիճակով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և Էկվադորի նրա գործընկեր Ռիկարդո Պինտոն որևէ փոխհամաձայնության դեռ չեն կարողանում հասնել»,- գրում է ռուսական լրատվական գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս