Բաժիններ՝

Մի՛ ջախջախիր Այաքսին, որ չջախջախվես Բարսելոնայից

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այսօր «Այաքսը» սեփական հարկի տակ ընդունելու է Մադրիդի «Ռեալին»: Այս 2 ակումբներն արդեն 3-րդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հայտնվում են նույն խմբում: Սակայն արտասովորն այն է, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ «Այաքսի» հետ արտագնա խաղից անմիջապես հետո «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում մրցում է «Բարսելոնայի» հետ:

2010թ նոյեմբերի 23-ին «Ռեալը» Ամստերդամում 4-0 հաշվով ջախջախեց «Այաքսին», սակայն 6 օր անց խայտառակ պարտություն կրեց «Բարսելոնայից»՝ 0-5:

Գրեթե նույնը կրկնվեց 2011 թվականին: Դեկտեմբերի 7-ին «Ռեալը» 3-0 հաղթեց «Այաքսին», սակայն 4 օր անց սեփական հարկի տակ պարտվեց «Բարսելոնային» այս անգամ 1-3 հաշվով:

Ճակատագիրն այս անգամ էլ որոշել կրկնել սերիան. հոկտեմբերի 3-ին «Ռեալը» Ամստերդամում կհյուրընկալվի «Այաքսին», իսկ 4 օր անց՝ «Բարսելոնային»: Կկարողանա՞ այս անգամ «Ռեալը» դուրս գալ շրջանից…

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս