«Շատ հետաքրքիր և բարդ էր դերասանի աշխատանքը, չնայած դա իմ առաջին փորձը չէ: Եթե կլիպում դու ներկայանում ես նենց, ոնց որ կաս, ապա ֆիլմում դու կերպար, դեր ես խաղում: Ինչքան էլ քո կերպարը քեզ նման լինի` դու պետք է լինես բալանսի մեջ, որ համը չհանես»:
Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են թիմ աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի և Շվեդիայի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար:
168.am-ի հարցին, թե Դուք դե՞մ էիք «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրի ընդունմանը, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Մենք կողմ ենք մեր Հանրապետության պետականության անկախությանը: Կարծում եմ, ովքեր կողմ են քվեարկել, դեմ են քվեարկել անկախությանը»:
Անկախ նրանից, թե իրականում վերը նշված տարբերակներից որն է ճիշտը` դրանք բոլորը վկայում են մի բանի մասին` Հայաստանում պատգամավորների մեծամասնությունը զրկված է սեփական կարծիք, տեսակետ, դիրքորոշում ունենալու սահմանադրական իրավունքից, և «գաղտնի քվեարկության» ինստիտուտն ընդամենը ձևականություն է:
«Ինչպե՞ս կարելի է լուրջ հարցերին նման թեթևամիտ պատասխան տալ։ Չէ, այս իշխանությունները կարող են միայն խաբել»,- ասում է նախկին վարչապետը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը շեշտեց, որ ընթերցողների սպասարկման, ինչպես նաև ֆոնդերի օգտագործման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը չափազանց կարևոր խնդիր է, ուստի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի խնդրանքը՝ այդ նպատակով տրամադրել 20-25 համակարգիչ, Կարապետյանների ընտանիքի կողմից երկար չի քննարկվել: Ա
Մանկապարտեզներում սննդի գծով պետական գնումների ոլորտում մի շարք ընկերություններ չարաշահումներ են թույլ տրվել: Ինչպես տեցեկացնում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, օրենքը խախտել են հետևյալ ընկերությունները.
«Որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում նրանում, որ նախագահը մատնանշում է ոլորտի խնդիրները: Հարցերը, որ բարձրացնում ենք` կապված է նրա հետ, որ մենք բոլորս գիտենք այդ խնդիրների մասին: ՀՀ նախագահը շատ ճիշտ դիտողություններ արեց, և ոլորտում բեկում մտցնելու ժամանակն է»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ըստ նրա` մատնանշված խնդիրները նոր չեն առաջացել, հետևաբար` քաղաքական ենթատեքստի մասին խոսք լինել չի կարող:
Հրամանագրի համաձայն, որոշվել է 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
«Բարսելոնայի» նխկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը կարծիք է հայտնել հոկտեմբերի 7-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպման մասին:
Գրեթե հավասար հետաքրքրություն կար նաև այն հարցի առնչությամբ, թե ինչո՞ւ այդ կարևոր հարցի քննարկման ժամանակ Հանրապետությունում չէ Վարդան Օսկանյանի կուսակցության ղեկավարը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԲՀԿ քաղխորհուրդն իր տարածած հայտարարության մեջ հավաստիացումներ էր տվել, թե կանգնած են Վ. Օսկանյանի կողքին:
«Ցավոք սրտի, այսօր մեր ազգաբնակչությունն իրազեկ չէ այն խնդիրերին, որոնց համաձայն՝ պետք է ստանան անվճար բուժօգնություն: Սա հանգեցնում է նրան, որ բժշկական հաստատություններում նրանցից հաճախ անօրինական գումարներ են պահանջում»:
168.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, որ` եթե ԲՀԿ-ն չբոյկոտեր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունն ու մասնակցեր այդ քվեարկությանը, ապա «կողմ ձայներն ավելի շատ կլինեին»:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկայում դեղերի գների աճ չի նկատվում: Կառավարությունը ձեռնարկել է որոշումներ, որով հեշտացվել է դեղերի ներմուծումը: Կառավարությունը թույլ է տվել երրորդ երկրից դեղ ներկրել Հայաստան, այն նպատակով, որ գները ցածր լինեն: Սակայն դեղ ներմուծող շուրջ 50 ընկերություններ չեն իջեցրել դեղերի գները, դեռ մի բան էլ բարձրացրել են»,- նշեց նախարարը:
Լայնածավալ և բազմակողմանի ուսումնասիրության ընթացքում ՏՄՊՊՀ-ը հաշվարկել է, որ բուժհաստատությունների նման վարքագծի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս, ընդ որում խոսքը վերաբերում է միայն առողջապահական հաստատություններին: Բնականաբար կան նաև այլ կառույցներ, որոնց ևս պետական միջոցներ են հատկացվում դեղորայքի գնման նպատակով:
Հայաստանը հաստատուն քայլերով մոտենում է այն վիճակին, որ Արտգործնախարարություն` որպես պետական կառավարման մարմին, այլևս պետք չէ: Ո՞րն է ընդհանրապես Արտգործնախարարության ֆունկցիան, եթե իրականում աշխարհի հետ մեր հարաբերությունները պայմանավորված են Ռուսաստանի դիրքորոշմամբ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում վճռորոշը Ռուսաստանի խոսքն է, հայ-թուրքական հարաբերություններում ևս, իսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում խոսքին փոխարինում է «բղավոցը»:
«Դրա փոխարեն առաջարկում ենք` կոմպյուտեր առեք, այլ ծախսեր արեք, սպասարկման և պատգամավորների աշխատանքի հարցը լուծեք, այսինքն՝ մենք չենք ասում, թե մենք մարշրուտկով կքայլենք, մեզ մեքենա մի տվեք: Մեզ մեքենա պետք է, ընդ որում՝ մենք վնասում ենք, տուժում ենք, որովհետև հիմա, երբ որ հանդիպումների կարիք կա գնալու, չունենք մեքենա: Բայց խնդիրն էդ չի՝ շքեղությունն այս հիմնարկն իրեն պետք է թույլ չտա»:
«Ես համոզված եմ՝ եթե քվեարկեինք և պարտադրեինք, այդ վեցն էլ չէր լինի, առավել ևս, ես չեմ կարծում, որ այսօր դա գործոն պետք է հանդիսանա Ձեր գնահատումներում` մեկը մյուսի վրա կասկածի: Ես անձամբ գիտեմ՝ ովքեր են դեմ քվեարկել, էնպես որ` մեր մասին շա~տ էդքան ջերմ մի մտածեք»: Ի դեպ, Գ. Սահակյանի խոսքով, եթե ԲՀԿ-ն չբոյկոոտեր և մասնակցեր այդ քվեարկությանը, ապա կողմ ձայներն ավելի շատ կլինեին:
«Ռուբեն Հակոբյանը առաջին իշխանության մասն է կազմել, և եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը: Ես չէի ուզի հիշել այդ դեպքերը: Հաճույքով չեմ հիշում, թե ինչպես էին ծեծում Արա Սահակյանին և ԱԺ նախագահին: Չվերադառնանք այդ ոչ հաճելի օրերին, երբ առևանգել էին ԱԺ նախագահին, նախագահի տեղակալին և ջարդելով դարպասները՝ ծեծուջարդ էին կազմակերպել պատգամավորների, փորձագետների նկատմամբ: Եկեք չհիշենք, էլի»:
«Մեր ժողովուրդը հարգանքի արժանի է: Տարբեր հրապարակումով, որևէ հեռուստաընկերությունով կամ որևէ մամուլի ասուլիսով ներկայացներ: Սովորաբար նման մոտեցումները ձևավորված պարզապես ավելի թափանցիկ են ներկայացվում: Իսկ ես չեմ կարծում, թե Ռ. Քոչարյանի խնդիրն էր թաքուն մի բան ներկայացներ»:
ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գաուստ Սահակյանն այսօր ԱԺ ճեպազրույցում` խոսելով ԱԳՆ շենքի վաճառքի մասին, ասաց, թե դա «սուղ հնարավորություններով շենք է», և չի կարծում, թե Կառավարությունը վատ բան է արել: Մինչդեռ, ըստ նրա` մի շարք ուժեր կարող են ցույց տալ, որ Կառավարությունը վատ բան է արել:
«Ոսկեդարից մինչ այսօր հայը հավատարիմ է Մեծ Ուսուցչի պատգամին: Հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ համակրանք է տածել ուսմանը, գիտելիքին: Յուրաքանչյուր հայ ոչինչ չի խնայել, չի ափսոսացել իր զավակին կրթության տալու համար»:
«Համակարգը դեմոկլյան սրի նման պահել է այս հարցը, և ցանկացած պահին, երբ անհրաժեշտություն է գտնում, որ ինչ-որ ուժի կողմից խաղի կանոնները խախտվե են, համակարգը միանգամից այս օրակարգը մտցնում է խորհրդարան, և, բնականաբար, այս օրակարգը գրեթե ամբողջությամբ քաղաքական շարժառիթներով է պայմանավորված»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը:
«Տվյալ դեպքում` որքանո՞վ է վաճառվել, ի՞նչ գնով է վաճառվել, դա բաց է, գումարները բավականաչափ բարձր են Հայաստանի համար, և Երևանի 1 քմ-ի տեսանկյունից: Երևի այսքանը»,- ասաց Մ. Շահգելդյանը: Իսկ հարցին, թե հաջող գործա՞րք եք համարում դա, Մ. Շահգելդյանը պատասխանեց. «Էստեղ հաջողվածի կամ չհաջողվածի խնդիր ես ուղղակի չեմ տեսնում: Սա մոտեցում է, որն իրականացվել է»:
ԵԽ ԽՎ պատվիրակներից շատերն ընդգծել են, որ Ադրբեջանը եվրոպական արժեքները ծիծաղի առարկա է դարձնում` նույնիսկ վեհաժողովի որոշ պատվիրակներին գնելով խավիարով ու նավթադոլարներով:
«Այո՛, այստեղ ինչ-որ հարցեր կան, և հարցերի պատասխաններն ամբողջական կլինեն, երբ Խաչիկ Քոքոբելյանը վերադառնա»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հատուկ նրա համար բացատրում ենք՝ հենց այդ ընտանիքի անդամ մարզիկներն են, որ աշխարհում մշտապես բարձր են պահում Հայաստանի պատիվը, հենց այդ մարզիկներն են, որ օտար երկրներում բազմիցս հնչեցնում են մեր հայրենիքի օրհներգը, հենց նրանց պատվին է, որ բարձրացվում է Հայաստանի ազգային դրոշը, այդ թվում նաև թշնամական երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում: Մեր պայքարն էլ մեր հաղթանակներն են, այո՛ մեր հայրենիքի համար մենք էլ հաղթանակներով ենք պայքարում:
ՊՍՎ-ի կիսապաշտպան Մարկ վան Բոմելը խոսել է Եվրոպա լիգայում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0):
«Կուբանի» գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանը կիսվել է իր կարծիքով այն մասին, որ 2018թ-ի աշխարհի առաջնության հանդիպումները չի հյուրընկալի Կրասնոդարը: