«Ս. Սարգսյանը դեռ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր կոնդեցիներին նույն խոստումը տվել»։
«Այո՛, մեղավոր ենք, որ թույլ տվեցինք Մարտի 1-ից հետո իրավիճակը պահպանվի Մարտի 1-ի դրությամբ»:
«Տեր-Պետրոսյանը, որ մշտապես և անվերապա վստահել ու հավատացել է Զուրաբյանիև, պարզել է, որ վերջինս այնքան էլ անկեղծ ու բաց խաղացող չի եղել ոչ այնքան քաղաքական, որքան նյութատեխնիկական խնդիրները կարգավորելու հարցում»։
«Դաշնակցությունում դեռ տեսական հնարավորություն են տեսնում, որ մինչև քվեարկության օրը կարող է իրադրություն փոխվել՝ թեկնածուները միավորվեն և բոյկոտ հայտարարեն»:
«Նման դեպքերում ՀՀ-ում ուղղաթիռ կարող են տրամադրել Պաշտպանության նախարարությունը և ՀՀ Քաղաքացիական ավիացիան»։
«Էրեբունու թաղապետարանի դիմացի գազալցակայանում, որը պատկանում է Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), վարորդները «բունտ» են արել»։
«Ավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այսօր էլ համոզված է, որ այն հանգրվանը, որում գտնվում էին հայ-թուրքական հարաբերությունները մինչև 2008 թվականը, Հայաստանի համար ընդունելի չէր»։
«Չի բացառվում, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոնն ու Բրյուսելը ռուսական «Մագնիտսկու ցուցակի» օրինակով մի շարք պաշտոնյաների և օլիգարխների անուններ հրապարակեն, որոնք կզրկվեն ԱՄՆ և ԵՄ երկրներ այցելելու արտոնագիր ստանալու իրավունքից»
«Նախընտրական այս փուլում ամենազբաղված մարդը ՀՀԿ-ի (նախկինում՝ ՀՀՇ-ի) Գևորիկն է. քարոզարշավի այս թեժ փուլում նա ժամանակ չունի քիթ սրբելու, մինչդեռ անցյալում հաճույքով լրագրողների հետ շփվում էր»։
Եթե նախկինում իշխանության թեկնածուի ձայներն ապահովում էին մեծամասնականով ընտրված պատգամավորները, որոնք հիմնականում քրեածին օլիգարխներն էին, ապա այս անգամ նրանք մեկուսացվել են։
«30 հազարական դրամով 5 փոխդեկանի աշխատավարձի տնտեսումով ռեկտորը նոր հայեցողական հաստիք է բացել նախկին գյուղապետի համար, ով իր միակ զավակի ամուսնության քավորն է»:
«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բրյուսելյան այցի ժամանակ ցանկացել է հանդիպել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ, որպեսզի ցույց տա, որ Եվրոպայի համար ինքը վստահելի գործընկեր է, սակայն չի հաջողել. Ավետ Ադոնցը չի կարողացել կամ չի ցանկացել կազմակերպել»։
«Դժվար չէ կռահել, որ այս մի օրը ոստիկանությունը փաստաթղթային հիմքեր է «դզել-փչել» Սպարտակ Ղուկասյանի` ՀՀ-ից հեռանալու օրինականությունը ապահովելու նպատակով»։
«Քանի որ հավաքականները կազմավորվում են ՀՖՖ-ի հրավերով, իսկ նրանք էլ որոշել են չհավաքել կանանց կազմը՝ եվրոպական խաղերին մասնակցելու համար, ուստի կանանց հավաքականը կարելի է համարել «փակված»։
«ԲՀԿ էլեկտորատի կողմնորոշման հետ կապված՝ այս պահին հրապարակայի և պաշտոնական հայտարարություն չի նախատեսվում»:
«Եվ քանի որ այս նախընտրական պայքարում նաև օրիգինալ խոստումներ են հնչում, ես էլ իմը տամ։ Խոստանում եմ օգոստոսի 15-ին մեկ օր հացադուլ անել և հաջորդ օրը խմբագրական չգրել»։
«ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը Կոնգրեսի քաղխորհրդում քննարկվել է դեռ 1 տարի առաջ ու հավանության չի արժանացել»։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հանձնարարական է տվել, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր ֆեյսբուքյան էջը»:
«Վերջերս մարզպետը աշխատանքային խմբով եղել է Իրանի Իսլամական հանրապետության Ատրպատական նահանգում՝ պաշտոնական այցով, որտեղ նման հարց չի քննարկվել»։
«Սերժի և Րաֆֆիի Հայաստանների տարբերությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական բուկլետներում նշված է. «Մինչ նախագահի շրջապատը հարստացել է՝ աղքատացել է ժողովուրդը»»։
«Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնելու Բաղրամյան 26-ի դիմաց։ Նրանք պնդում են, որ տուժել են VTB բանկի և «Բաղրամյան ՍՊԸ»-ի հանցավոր համագործակցության արդյունքում»։
«Պարզվում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարումից հետո սկսել է ակտիվ ընթերցանությամբ զբաղվել»։
«Ըստ Գագիկ Հակոբյանի, իր դեռևս ամբողջովին չառողջացած որդուն, զորամասում հանձնարարություն են տվել»:
«Պատգամավորը բլոգերից պահանջում է 1 միլիոն 530 հազար դրամ գումար՝ իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար»:
«ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սւսրգսյանը երեկ Սիսիանի դահլիճներից մեկում հանդիպելով մի խումբ սիսիանցիների հետ` անդրադարձել է իր նախորդ խոստումներին»:
«Նախագահի առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտոնապես և ոչ պաշտոնապես սատարելու են ոչ միայն ԲՀԿ-ական մյուս քաղաքապետերը, այլ նաև՝ ամբողջ կուսակցությունը»։
«Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ընտրողներին ներկայանալ զրոյական կետից, ջնջելով անցած հինգ տարիները, կարծես դրանք չեն էլ եղել»։
«Այժմ գործով բոլոր մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ ծանոթանում են գործի նյութերին»։
«Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է՝ ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձևակերպել այն, ինչ ձևակերպելի չէ։ Դրա համար էլ չեմ գրի «Աոավոտի» լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են և բոլոր նրան ճանաչողներին հայտնի են»։
«Մրցույթում հաղթողը հավանաբար կարժանանա «Հայաստանի լավագույն քրեաօլիգարխ» տիտղոսին»»: