Բաժիններ՝

Հայրիկյանը ֆինանսական գործարքի մե՞ջ է մտել իշխանությունների հետ. մամուլ

«ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նշված է, որ ԱՄՆ 3 բանկերից ընդհանուր 50 հազար դոլարի փոխառություն ունի վերցրած»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Չի բացառվում, որ նա վարկ է վերցրել, որպեսզի ընտրություններին մասնակցի։ Սակայն Հայրիկյանի՝ ԿԸՀ-ում լիազորված ներկայացուցիչ Արկադի Վարդանյանը «Ժողովուրդի» հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նշված 50 հազար դոլարի փոխառությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի, այն վերցված է դեռ վաղուց, իսկ ընտրագրավի համար պահանջվող գումարը հավաքելու հարցում Հայրիկյանին օգնել են ընկերները։

Ու հենց այս հանգամանքն էլ կարող է կասկածներ առաջացնել, որ Հայրիկյանն այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չէ (դեռ 50 հազար դոլար էլ վերցրած վարկ ունի), ուստի իշխանությունների հետ ֆինանսական փոխհատուցման դիմաց գործարքի մեջ մտնելը չի կարելի ի սկզբանե բացառել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս