Բաժիններ՝

Կոնգոյում էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի ներկայիս բռնկումը դարձել է ամենամահաբերը երկրի պատմության մեջ: Այդ մասին հաղորդել է հարավաֆրիկյան SABC լրատվամիջոցը՝ հղում անելով ԿԴՀ Հանրային առողջապահության ինստիտուտին:

Ինստիտուտի հաշվարկների համաձայն՝ էբոլայից մահացածների թիվը հասել է 2325-ի: Այսպիսով, զոհերի ցուցանիշով ներկայիս բռնկումը գերազանցել է 2018-2020 թվականներին ԿԴՀ-ում տեղի ունեցած բռնկմանը, երբ վիրուսից մահացել էր 2299 մարդ՝ 3481 հիվանդացածներից:

Էբոլայով հիվանդացածների թիվն այժմ հասել է 4945-ի՝ վերջին 24 ժամվա ընթացքում ավելանալով 101-ով: Մահացությունը հասնում է 46,9%-ի:

Էբոլայի ներկայիս բռնկումն սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և հարևան Ուգանդայում: Այժմ տենդն արձանագրված է Կոնգոյի վեց նահանգում, դրա  էպիկենտրոնը գտնվում է Իտուրիում: Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ էբոլայի բռնկումն իրենց երկրում ավարտվել է:

Էբոլայի ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնի տարածքում: Այդ ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 11 000-ը:

Էբոլայի վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Էբոլայի վիրուսով մարդու հիվանդության առաջին դեպքը գրանցվել է այժմյան Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) տարածքում 1976 թվականին: Էբոլայի ներկայիս բռնկումը ԿԴՀ-ում թվով 17-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31