Բաժիններ՝

Արգամիչը հաճախորդ է «կպցնում». մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաճախորդներ է «կպցնում» Ամիրյան փողոցի վրա գտնվող National հյուրանոցի համար, որը պատկանում է իր որդուն՝ Արգամին։ Այդ շքեղ հյուրանոցի կառուցումը վերջերս է ավարտվել, և Աժ նխագահը որոշել է այն զբաղեցնել նախ պաշտոնյաների միջոցով։

Ասում են, որ նա իր մտերիմ նախարարներին ու այլ պաշտոնյաների խնդրում է, որ իրենց արտասահմանյան պաշտոնական կամ անձնական հյուրերին տեղավորեն իր որդու հյուրանոցում։ Քանի որ Հ. Աբրահամյանն այժմ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, և նրան բավական լայն լիազորություններ են տրված, նախարարներն ու այլ պաշտոնյաները նրան հաճոյանալու համար իրենք էլ են լծվել National-ին հաճախորդներով ապահովելու գործին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս